«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
Վրաստանի հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմաբան [[Քսենոֆոն]]ը։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային են), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։
[[Պատկեր:Phanduri Georgian traditional instrument.jpg|մինի]]
Ժողովրդական պարերից տարածված են [[քարթուլի (պար)|քարթուլի]], [[փերխուլի (պար)|փերխուլի]], [[ցերուլի (պար)|ցերուլի]], [[խորումի (պար)|խորումի]] և այլն։ Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ [[չոնգուր]]ի, [[փանդուր]]ի, [[չանգ]]ի (լարային կսմիթավոր), [[չունիր]]ի (լարային աղեղնավոր), [[գուդաստվիրի]] (պարկապզուկ), [[սալամուրի]] (շվի), [[լարչեմի]] (բազմափող ֆլեյտա), [[քնար]]ի (քնար), [[բուկ]]ի (փող), [[սաղվիր]]ի (ազդանշանային Փող), [[դհոլ]]ի (երկկողմանի թմբուկ), [[դայրա]] (դափ) են։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խըմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։ 4-րդ դարում ծագել է վրաց. եկեղեցական երաժըշտությունըերաժշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։
 
10-րդ դարում ստեղծվել է Մ. Մողրեկիփի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես 17-րդ դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ 19-րդ դարում Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին Թիֆլիսում բացվել է [[Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն|օպերային թատրոն]], 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտ. դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ. Սարաջիշվիլու անվան), 1883-ին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։ Վրացական նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին Մ. Ա. Բալանչիվաձեն, Դ. Ի. Արաղիշվիլին և ազգային կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ. Պ. Փալիաշվիլին։