«Անսելմ Ֆոյերբախ»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
== Կենսագրություն ==
 
Պրոֆեսոր ԱնզեմալԱնսելմ ԻոզեֆիԺոզեֆ Ֆոն Ֆոնեյրբախի որդին է, փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախի զարմիկը։ Ընդհանուր կրթություն ստանալով Ֆրեյսբուրգի ճեմարանում, 1846 թվականին սկսեց լուրջ ուսումնասիրել և սովորել նկարչություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրիդրիխ Վիլհելմի ղեկավարությամբ, սակայն այդ նկարչի պիետիկ ուղղվածությունը նրա ճաշակով չէր, և նա 1848 թվականին տեղափոխվեց [[Մյունխեն]], որտեղ գրեթե երկու տարում մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ սովորելով Կարլ Րելյի մոտ: Այնուհետեւ, որպեսզի բարելավի երանգավորումը, նա գնաց Անտվերպեն և այնտեղից՝ [[Փարիզ]]: Այդ քաղաքներից երկրորդում, նա ի սկզբանե սկսեց աշխատել Կուտյուրի հսկողության տակ, իսկ հետո՝ ինքնուրյուն:
Կուտյուրից բացի, նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Էնգրը: Առաջին նկարը, որով նա ներկայացավ հանրությանը [[1852]] թվականին, «Հաֆիզը պանդոկում»-ն էր, որն ամբողջովին իրականացվել է Կուտյուրի ոճով:
[[Պատկեր:Feuerbach Tod des Pietro Aretino.jpg|250px|մինի|Պիետրո Արետինոյի մահը․ 1854]]
 
Այստեղ նա ընկերացավ մյունեխյան գեղանկարչության սիրահար բարոն Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի հետ, որը նրա նկարները գնելով օգնեց նրան, նաև շատ օգնեց նրա՝ հայտնի դառնալու գործում։ Հռոմում ստեղծվեց Անսելմ ֆոն Ֆոյերբախի լավագույն ստեղծագործությունը՝ «Դանթեն ազնվազարմ տիկինների հետ քայլելիս» (1857, գտնվում է Կունսթահլում), «Նաննա» (1861), «Արիոստոն հայտնի կանանց շրջապատում Ֆերրարեում» (1862), «Ֆրանչեսկա Հռոմեհուին ու Պաուլո Մալատեստան»(1863), «Լաուրան ու Պետրարկան», «Աստվածամայր և սուրբ կանայք, ովքեր ողբում են Փրկչի մահը» (1863), «Տիվոլյան ներդաշնակություն», «Մեդեան իր աքսորից առաջ» (1870 Մյունխենի Նոր պատկերասրահ), «Պարիսի դատը» (1871), «Ամազոնուհիների ճակատամարտը» (1872), «Խնջույք Պլատոնի համար» (1871, Բեռլինի նոր ազգային պատկերասրահ) և մի քանի այլ կտավներ։
1873 թվականին նկարիչը հրավիրված էր Վիեննայի նկարչական ակադեմիա՝ որպես պրոֆեսոր, սակայն 1878 թվականին համոզվելով , որ անընդունակ է դասավանդել, հրաժարվեց ուսուցանելու գործից։ Իր կյանքի վերջին տարիները նա անց կացրեց Վենետիկում, Վիենայի ակադեմիայի դահլիճի առաստաղի համար պատվերներ ընդունելով, սակայն նա կարողացավ միայն կատարել այդ պատվերի կեսը՝ պատկերելով «Հսկաների բախումը», իսկ ամբողջ պատկերը ավարտվեց 1892 թվականին Տենտշերտում՝ ըստ նրա էսքիզների։ Իր աշխատանքում համատեղելով ռոմանտիզմը կլասիցիզմի հետ՝ Ֆոյերբախը տարբերվում է մեծ գեղանկարչական խորը իմաստավորված խիստ մշակված կոմպոզիցիաներ ստեղծելու կարողությամբ, նրանց գեղեցիկ ու բնական շարժունակություն հաղորդելու շնորհքով։ Սակայն պատկերներներին հայտնի տրամադրությունը հաղորդելու ցանկությունը հաճախ նկարները զրկում էր թարմությունից ու փայլից դարձնում էր նրա գեղանկարները մռայլ։Ա յնուամենայնիվ, նա մեծ տաղանդի տեր և յուրօրինակ մտածելակերպով նկարիչ էր։ Նկարչի աշխատանքները գտնվում է Վալրաֆ֊Րիխարցի թանգարանում, մյունխենյան պետական հավաքածուում, Շակ պատկերասրահում, Ավգուստինների թանգարանում, Վիսբադեն թանգարանում, Պֆալցի պատմական թանգարանում, արտասահմանյան արվեստի թանգարանում (Ռիգա) և այլ նկարչական հավաքածուներում։
 
== Գրականություն ==