«Անսելմ Ֆոյերբախ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} Անսելմ Ֆոն Ֆոյերբախ ({{lang-de|}}Anselm von Feuerbach), սեպտեմբերի 12, 1829, Շպայեր - հունվարի 4,...»:)
 
No edit summary
 
Պրոֆեսոր Անզեմալ Իոզեֆի Ֆոն Ֆոնեյրբախի որդին է, փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախի զարմիկը։ Ընդհանուր կրթություն ստանալով Ֆրեյսբուրգի ճեմարանում, 1846 թվականին սկսեց լուրջ ուսումնասիրել և սովորել նկարչություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրիդրիխ Վիլհելմի ղեկավարությամբ, սակայն այդ նկարչի պիետիկ ուղղվածությունը նրա ճաշակով չէր, և նա 1848 թվականին տեղափոխվեց [[Մյունխեն]], որտեղ գրեթե երկու տարում մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ սովորելով Կարլ Րելյի մոտ: Այնուհետեւ, որպեսզի բարելավի երանգավորումը, նա գնաց Անտվերպեն և այնտեղից՝ [[Փարիզ]]: Այդ քաղաքներից երկրորդում, նա ի սկզբանե սկսեց աշխատել Կուտյուրի հսկողության տակ, իսկ հետո՝ ինքնուրյուն:
Կուտյուրից բացի, նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Էնգրը: Առաջին նկարը, որով նա ներկայացավ հանրությանը [[1852]] թվականին, «Հաֆիզը շատրվանի մոտպանդոկում»-ն էր, որն ամբողջովին իրականացվել է Կուտյուրի ոճով:
[[Պատկեր:Feuerbach Tod des Pietro Aretino.jpg|250px|մինի|Պիետրո Արետինոյի մահը․ 1854]]
Անսելմ ֆոն Ֆոյերբախը Փարիզից եկավ Կարլսրուե՝ մոր հետ հանդիպելու համար և ապրելով այնտեղ մոտ մեկ տարի, նկարեց «ՊյոտրՊիետրո ԱրատինոյիԱրետինոյի մահը», որը հրաշալի համադրություն էր կիսով չափով Կուտյուրի և վենետիկյան վարպետների ազդեցությունից, բայց միևնույն ժամանակ բացահայտում էր հեղինակի հակումը սառը, ծանր և մոխարագույն երանգների հանդեպ։ Մեծ Հերցոգից [[Իտալիա]] մեկնելու համար գումար ստանալով ՝ Ֆոյերբախը որոշ ժամանակ մնաց Վենետիկում, որտեղ կատարելագործելով իր ներկապնակը, ստեղծեց [[Տիցիան|Տիցիանի]] «Տիրամոր համբարձումը երկինք» կտավի կրկնօրինակը և նկարեց «Պոեզիա» հիանալի կտավը, և վերջապես 1855 թվականին երկարատև ժամկետով հաստատվեց [[Հռոմ|Հռոմում]]։
[[Պատկեր:1861 Feuerbach Nanna.JPG|250px|մինի|Նաննա․ 1861]]
 
Այստեղ նա ընկերացավ մյունեխյան գեղանկարչության սիրահար բարոն Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի հետ, որը նրա նկարները գնելով օգնեց նրան, նաև շատ օգնեց նրա՝ հայտնի դառնալու գործում։ Հռոմում ստեղծվեց Անսելմ ֆոն Ֆոյերբախի լավագույն ստեղծագործությունը՝ «Դանթեն ազնվազարմ տիկինների հետ քայլելիս» (1857, գտնվում է Կունսթահլում), «Նաննա» (1861), «Արիոստոն հայտնի կանանց շրջապատում Ֆերրարեում» (1862), «Ֆրանչեսկա Հռոմեհուին ու Պաուլո Մալատեստան»(1863), «Լաուրան ու Պետրարկան», «Աստվածամայր և սուրբ կանայք, ովքեր ողբում են Փրկչի մահը» (1863), «Տիվոլյան ներդաշնակություն», «Մեդեան իր աքսորից առաջ» (1870 Մյունխենի Նոր պատկերասրահ), «Պարիսի դատը» (1871), «Ամազոնուհիների ճակատամարտը» (1872), «Խնջույք Պլատոնի համար» (1871, Բեռլինի նոր ազգային պատկերասրահ) և մի քանի այլ կտավներ։