«Անսելմ Ֆոյերբախ»–ի խմբագրումների տարբերություն

գերմանացի նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} Անսելմ Ֆոն Ֆոյերբախ ({{lang-de|}}Anselm von Feuerbach), սեպտեմբերի 12, 1829, Շպայեր - հունվարի 4,...»:
(Տարբերություն չկա)

14:05, 22 փետրվարի 2017-ի տարբերակ

Անսելմ Ֆոն Ֆոյերբախ (գերմ.՝ Anselm von Feuerbach), սեպտեմբերի 12, 1829, Շպայեր - հունվարի 4, 1880 թ., Վենետիկ: XIX դարի մեկը գերմանացի առավել հայտնի պատմական գեղանկարիչներից մեկը։

Անսելմ Ֆոյերբախ
գերմ.՝ Anselm Feuerbach
Ծնվել էսեպտեմբերի 12, 1829(1829-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրՇպայեր[4]
Վախճանվել էհունվարի 4, 1880(1880-01-04)[1][2][3][…] (50 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[5]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ոճնեոդասականություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ[6], նեոդասականություն[6] և նկարչական արվեստ[6]
Ուշագրավ աշխատանքներԱմազոնուհիներ պայքար, Girl with Dead Bird? և The Storyteller at the Well?
ԱշակերտներRudolf Ernst?, Jean Discart? և Epaminonda Bucevschi?
ՀայրՅոզեֆ Անզելմ Ֆոյերբախ
ՄայրAmalie Feuerbach?[4]
Համատեղ ապրողAnna Risi? և Lucia Brunacci?
ստորագրություն
Изображение автографа
 Anselm Feuerbach Վիքիպահեստում

Կենսագրություն

Պրոֆեսոր Անզեմալ Իոզեֆի Ֆոն Ֆոնեյրբախի որդին է, փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախի զարմիկը։ Ընդհանուր կրթություն ստանալով Ֆրեյսբուրգի ճեմարանում, 1846 թվականին սկսեց լուրջ ուսումնասիրել և սովորել նկարչություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրիդրիխ Վիլհելմի ղեկավարությամբ, սակայն այդ նկարչի պիետիկ ուղղվածությունը նրա ճաշակով չէր, և նա 1848 թվականին տեղափոխվեց Մյունխեն, որտեղ գրեթե երկու տարում մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ սովորելով Կարլ Րելյի մոտ: Այնուհետեւ, որպեսզի բարելավի երանգավորումը, նա գնաց Անտվերպեն և այնտեղից՝ Փարիզ: Այդ քաղաքներից երկրորդում, նա ի սկզբանե սկսեց աշխատել Կուտյուրի հսկողության տակ, իսկ հետո՝ ինքնուրյուն: Կուտյուրից բացի, նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Էնգրը: Առաջին նկարը, որով նա ներկայացավ հանրությանը 1852 թվականին, «Հաֆիզը շատրվանի մոտ»-ն էր, որն ամբողջովին իրականացվել է Կուտյուրի ոճով: Անսելմ ֆոն Ֆոյերբախը Փարիզից եկավ Կարլսրուե՝ մոր հետ հանդիպելու համար և ապրելով այնտեղ մոտ մեկ տարի, նկարեց «Պյոտր Արատինոյի մահը», որը հրաշալի համադրություն էր կիսով չափով Կուտյուրի և վենետիկյան վարպետների ազդեցությունից, բայց միևնույն ժամանակ բացահայտում էր հեղինակի հակումը սառը, ծանր և մոխարագույն երանգների հանդեպ։ Մեծ Հերցոգից Իտալիա մեկնելու համար գումար ստանալով ՝ Ֆոյերբախը որոշ ժամանակ մնաց Վենետիկում, որտեղ կատարելագործելով իր ներկապնակը, ստեղծեց Տիցիանի «Տիրամոր համբարձումը երկինք» կտավի կրկնօրինակը և նկարեց «Պոեզիա» հիանալի կտավը, և վերջապես 1855 թվականին երկարատև ժամկետով հաստատվեց Հռոմում։

Այստեղ նա ընկերացավ մյունեխյան գեղանկարչության սիրահար բարոն Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի հետ, որը նրա նկարները գնելով օգնեց նրան, նաև շատ օգնեց նրա՝ հայտնի դառնալու գործում։ Հռոմում ստեղծվեց Անսելմ ֆոն Ֆոյերբախի լավագույն ստեղծագործությունը՝ «Դանթեն ազնվազարմ տիկինների հետ քայլելիս» (1857, գտնվում է Կունսթահլում), «Նաննա» (1861), «Արիոստոն հայտնի կանանց շրջապատում Ֆերրարեում» (1862), «Ֆրանչեսկա Հռոմեհուին ու Պաուլո Մալատեստան»(1863), «Լաուրան ու Պետրարկան», «Աստվածամայր և սուրբ կանայք, ովքեր ողբում են Փրկչի մահը» (1863), «Տիվոլյան ներդաշնակություն», «Մեդեան իր աքսորից առաջ» (1870 Մյունխենի Նոր պատկերասրահ), «Պարիսի դատը» (1871), «Ամազոնուհիների ճակատամարտը» (1872), «Խնջույք Պլատոնի համար» (1871, Բեռլինի նոր ազգային պատկերասրահ) և մի քանի այլ կտավներ։ 1873 թվականին նկարիչը հրավիրված էր Վիեննայի նկարչական ակադեմիա՝ որպես պրոֆեսոր, սակայն 1878 թվականին համոզվելով , որ անընդունակ է դասավանդել, հրաժարվեց ուսուցանելու գործից։ Իր կյանքի վերջին տարիները նա անց կացրեց Վենետիկում, Վիենայի ակադեմիայի դահլիճի առաստաղի համար պատվերներ ընդունելով, սակայն նա կարողացավ միայն կատարել այդ պատվերի կեսը՝ պատկերելով «Հսկաների բախումը», իսկ ամբողջ պատկերը ավարտվեց 1892 թվականին Տենտշերտում՝ ըստ նրա էսքիզների։ Իր աշխատանքում համատեղելով ռոմանտիզմը կլասիցիզմի հետ՝ Ֆոյերբախը տարբերվում է մեծ գեղանկարչական խորը իմաստավորված խիստ մշակված կոմպոզիցիաներ ստեղծելու կարողությամբ, նրանց գեղեցիկ ու բնական շարժունակություն հաղորդելու շնորհքով։ Սակայն պատկերներներին հայտնի տրամադրությունը հաղորդելու ցանկությունը հաճախ նկարները զրկում էր թարմությունից ու փայլից դարձնում էր նրա գեղանկարները մռայլ։Ա յնուամենայնիվ, նա մեծ տաղանդի տեր և յուրօրինակ մտածելակերպով նկարիչ էր։ Նկարչի աշխատանքները գտնվում է Վալրաֆ֊Րիխարցի թանգարանում, մյունխենյան պետական հավաքածուում, Շակ պատկերասրահում, Ավգուստինների թանգարանում, Վիսբադեն թանգարանում, Պֆալցի պատմական թանգարանում, արտասահմանյան արվեստի թանգարանում (Ռիգա) և այլ նկարչական հավաքածուներում։

Գրականություն

  • Chisholm, Hugh, ed. (1911). "Feuerbach, Anselm". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  • Wikisource-logo.svg Rines, George Edwin, ed. (1920). "Feuerbach, Anselm". Encyclopedia Americana․
  • О. Berggruen, «Die Gallerie Schack» (В., 1883)
  • «Ein Vermächtniss von A. F.» (նկարչի ինքնակենսագրությունը; 3 հրատ., 1890).

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Anselm Feuerbach (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118532731 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Фейербах Ансельм (живописец) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ