«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
 
== Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ ==
Խարաբեք: Շահնազարի արևելքում Խարաբեք վանքն է: Ըստ ավանդության այն կառուցվել է 12-13-րդ դարերում: Հետագայում աղանդավորները բազմիցս այրել են վանքը, սակայն այն վերականգնվել է Կոկո-Բեգոյի կողմից: Ասում են` վանքը յուրահատուկ ուժ ունի: Նրանից քիչ հեռու ևս մեկ վանքի ավերակներ կան: Այստեղով ժամանակին անցել է Արփ-ԱրսլանըԱսլանը և շուրջը ամեն ինչ ենթարկել ավերակի: Այդ պատճառով էլ ժողովրդի կողմից ստացել է Բլուգ Բերդեր (Քանդված ամրոցներ) անվանումը: Խարաբեքից հյուսիս տեղադրված է 2005 թ. կառուցված զինվորական ռազմակետը:
 
Խաչքար: Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոնց դոշ» վայրում, բնական խաչքար է: Անտառների մեջ` խաչքարի մոտ, ձեռակերտ վանք է: Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` Սուլթանի աղբյուր անվամբ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից