«Simon & Garfunkel»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
 
== 1969—1981 ==
ՅուրորինակՅուրօրինակ պատասխան կոլեկտիվի վարկաբեկողներին դարձավ նրանց վերջին ալբոմը՝ «Bridge Over Troubled Water» -ը։ Թողարկվելու պահին՝ 1970 թվականին, կոլեկտիվի մասնակիցների հետաքրքրությունները ծայրահեղ փոխվել էին։ Սայմոնը ցանկանում էր փորձարկումներ անել ժողեվրդական երաժշտության մեջ (և ոչ միայն անգլիալեզու ազգերի), մինչ այդ Գարֆանկելը երազում էր դերասանի կարիերայի մասին։
 
«Bridge over Troubled Water» մելոդիկ ալբոմը դարձավ նրանց միասնական կարիերայի վերջնական ակորդը. դրանից թողարկվել է չորս սինգլ՝ գլխավոր բալադը (առաջին հորիզոնական ԱՄՆ-ում 1970 թվականի արդյունքներով), Սայմոնի անկեղծ ինքնակենսագրական երգը՝ «The Boxer»-ը և նրա առաջին փորձերը լատինաամերիկյան մոտիվներով ՝ «Cecilia»-ն և «El Cóndor Pasa»-ն (Los Incas խմբի մասնակցությամբ). Դեռ ոչ մի ալբոմ չէր ունեցել նման տրիումֆալ հաջողություն հանրության և քննադատների մոտ. այն կանգնեց մնաց շաբաթ Billboard 200-ի առաջին հորիզոնականում և պատմության մեջ առաջին անգամ շահեց «Գրեմմի» բոլոր հեղինակավոր նոմինացիաներում։
 
Հաջորդած տասնամյակների ընթացքում Սայմոնը և Գարֆանկելը ժամանակ առ ժամանակ ձայնագրվում են և ելույթ են ունենում միասին։ 1975 թվականին նրանք թողարկում են համատեղ սինգլ՝ «My Little Town», իսկ 1981 թվականին Նյու Յորքի կենրոնական զբոսայգում նրանց համերգին գալիս է ավելի քան կես միլիոն հանդիսատես։
 
== 2003—2004 ==