«Տեմեռնիկյան մաքսակետ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն ==
[[Դոն (գետ)|Դոնի]] վտակ [[Տեմեռնիկ]] գետի ափին մաքսային կետը հիմնադրվել է [[Ելիզավետա ՊետրովնայիՊետրովնա]]յի հատուկ հրամանագրով 1749 թվականին։ Մաքսակետը հիմնադրվել է գետաբերանի[[գետաբերան]]ի մոտ, Տեմեռնիկյան բնակատեղիի տեղում, Բոգատի Կոլոդեզ բնավայրի դիմաց, ''«որտեղ Դոնի կազակները կարող են առևտուր անել ժամանող հույների, թուրքերի և հայերի հետ»։'' Մաքսակետը սկսել է գործել 1750 թվականին։ Բերվող ապրանքների տուրքը գանձվում էր թուրքական ոսկե և արծաթե մետաղադրամներով։ 1750 թվականին Տեմեռնիկին կից ստեղծվել է կարանտինային կետ։
 
XVIII դարում մաքսային կետը միակն էր Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ։ Տեմեռնիկյան անունը ստացած նավահանգստում մինչև 1762 թվականը գործել է առևտրային մենաշնորհ` «Ռուս-կոնստադնուպոլիսյան առևտրային ընկերությունը»։