«Գոռ Վերբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
1997-ին Գոռը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մկան որս»-ը, որը հոլիվուդյան պրոդյուսերներին նկատել տվեց Վերբինսկուն։ 4 տարի անց, 2001 թվականին, նա նկարահանեց «Մեքսիկացին» ֆիլմը, որում հանդես եկան այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են՝ [[Բրեդ Փիթ]]ն ու [[Ջուլիա Ռոբերտս]]ը։ 2002-ին, Վերբինսկին փորձեց իր ուժերը ավելի լուրջ ժանրում՝ նկարահանելով «[[Զանգ]]» ֆիլմը՝ [[Նաոմի Ուոթս]]ի գլխավոր դերակատարմամբ։ 2003-ին, հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, Ջերի Բրուկհայմերը Վերբինսկուն կցեց իր մեծաբյուջետ և շատ լուրջ պրոեկտին, որի անունն է «[[Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)|Կարիբյան ծովի ծովահենները]]»։ Երևի հենց ինքը՝ Ջերին չէր պատկերացնում, որ ֆիլմաշարը կունենա անհավանական կոմերցիոն հաջողություն։ Նույն թվականին նկարահանվեց ֆիլմաշարի առաջին մասը՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը]]»։ Ֆիլմի բյուջեն կազմեց 140 միլիոն դոլար, հասույթը կազմեց ավել քան 654 միլիոն դոլար։ Ֆիլմը սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների կողմից, և արժանացավ բավականին բարձր վարկանիշի։ Այսպիսի հաջողությունը ստիպեց ստեղծողներին ֆիլմին շարունակություն տալ։ Հաշվի առնելով սցենարիստներ՝ [[Տեդ Էլլիոթ]]ի, [[Թերրի Ռոսիո]]ի ու [[Ստյուարտ Բիտի]]ի վառ երևակայությունը, Ջերի Բրուկհայմերի ոգևորությունը, ցանկությունն ու Գոռ Վերբինսկու պատրաստակամությունը, դրան գումարած նաև «Դիսնեյի» շահագրգռվածությունը, ֆրանշիզի երկրորդ մասի ստեղծումը դարձավ միայն ժամանակի խնդիր։ 2006-ին սկսվեցին երկրորդ մասի նկարահանումները, որն անվանվեց՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը]]»։
 
Այս մեկն իր շահույթով ու հաջողությամբ շրջանցեց առաջին մասին, վարձույթում հավաքելով ավել քան 1 միլիարդ դոլար։ Այս ֆիլմը նույնպես սիրվեց հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից, և նույնպես ստացավ բարձր վարկանիշ։ Ժամանակի սղության պատճառով երկրորդ մասի նկարահանմանը զուգահեռ նկարահանվում է նաև ֆրանշիզի 3-րդ մասը՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին]]»։ Այս ֆիլմն իր 300 մլն, դոլար բյուջեով հանդիսացավ որպես կինոյի պատմության ամենաթանկ ֆիլմը։ Վերբինսկուն վստահվեց կինոմատոգրաֆիկինեմատոգրաֆի ամենամեծ բյուջեն, և նա արդարացրեց իրեն։ Երրորդ մասի հասույթը գերազանցեց 963 միլիոն դոլարը։ «Ծովահենների պրոեկտում» սա եղավ Վերբինսկու վերջին ֆիլմը։ Ֆիլմաշարի հաջորդ մասը վստահվեց [[Ռոբ Մարշալ]]ին։ Սաակայն չավարտվեց իր, դիսնեյի, և հետևաբար նաև Ջերի Բրուկհայմերի միջև համագործակցությունը։ Նրանց կողմից պլանավորվեց ևս մեկ, շատ մեծ պրոեկտ, որին մասնակցեց ծովահեններին մասնակցած գրեթե ողջ անձնակազմը։ «[[Միայնակ Ռենջերը|Միայնակ Ռենջեր]]ի» նկարահանումները սկսվեցին 2012-ին։
«Դիսնեյը» ֆիլմի համար հատկացրել էր 215 միլիոն դոլար, և կրկին մեծ հաջողության հույսեր ուներ։ Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան ամենաբարձր մակարդակի վրա։ Սակայն, ֆիլմը չունեցավ հաջողության, կամ այլ կերպ ասած՝ պրոեկտը տապալվեց։ Վարձույթում մինչ օրս հավաքել է ընդամենը 260 միլիոն դոլար, ինչը, նման բյուջեյի և կատարված աշխատանքի համեմատ, շատ քիչ հասույթ է։ Ֆիլմի մասին հակասական կարծիքներ հայտնեցին հանդիսատեսներն ու լրագրողները, բայց նույն էր կինոքննադատների կարծիքը, նրանց դուր չէր եկել ֆիլմը, և նրանց կողմից ստացավ բավականին ցածր վարկանիշ։ Սա Վերբինսկու առայժմ վերջին ֆիլմն է։ Նոր պրոեկտների մասին առայժմ խոսքեր չեն գնում։