«Սովխոզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
[[Պատկեր:DneproGES 1947.JPG|մինի|ձախից|Սովետական տնտեսություն]]'''Սովետական տնտեսություն''', '''սովխոզ''', '''խորհտնտեսություն''' ({{lang-ru|Советское хозяйство}}, ''совхоз''), պետական ֆերմերային մեքենայացված տնտեսություն նախկին ԽՍՀՄ-ում։ Հիմնվում էր հողի և մյուս արտադրամիջոցների պետական (համաժողովրդական) սոցիալիստական սեփականության և կոլեկտիվ աշխատանքի վրա։ Կուտնտեսությունների հետ գյուղատնտեսության մեջ արտադրողական ուժերի զարգացման հասարակական ձևն է սոցիալիզմի պայմաններում։ Սովետական տնտեսության գործունեությունը կարգավորվում էր «Պետական սոցիալիստական արտադրական ձեռնարկության մասին» ԽՍՀՄ կանոնադրությամբ։
 
== Բնույթ ==
Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է։ [[ԽՍՀՄ]]-ում Սովետական տնտեսություն սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [([[1917]]-ի հոկտեմբեր 27-ին (նոյեմբեր 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետական գյուղատնտեսական մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում շոշափելի դերակատարում ունեցան ողջ միությունում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում։ Սովետական տնտեսությունները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գյուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնություն մեքենա տեխնիկական սպասարկման, սորտային սերմնացումով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տընտեսություններում։ Այդ օգնությունը հատկապես դրսևորվեց [[Մեքենա-տրակտորային կայաններ|մեքենա-տրակտորային կայան]]ների (ՄՏԿ) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում։
 
[[Պատկեր:Volga 31105.jpg|մինի|Վոլգա]]
«Սովետական տնտեսություն» մասնագիտական ուղղությունը որոշվում էր տվյալ շրջանի բնատնտեսական պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մասնավորապես այն ճյուղով (1, երբեմն՝ 2 կամ 3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ։ ԽՄԿԿ Կենտկոմի [[1954]]-ի փետրվար-մարտյան պլենումի որոշման համաձայն [[Ղազախստան]]ի, [[Սիբիր]]ի, Պովոլժիեի, Ուրալի [[խոպան]] հողերի վրա [[1954]]—[[1955]]-ին կազմակերպվեց 425 խոշոր Սովետական տնտեսություն։ [[1954]]—[[1960]]-ին 42 միլիոն հա խոպան հողեր դրվեցին տնտեսության շրջանառության մեջ, որոնք տալիս էին երկրում արտադրվող հացահատիկի 30—35%֊ը։ 60-ական թթ․ խոշոր մասնագիտացված Սովետական տնտեսություն են ստեղծվել քաղաքների, արտադրամասերի կենտրոնների շուրջը։ [[1983]]-ին Խորհրդային Միությունում կային 22,5 հազար Սովետական տնտեսություններ, որոնք ունեն 363 հազար հա գյուղատնտեսական քանդակներ կամ ԽՍՀՄ [[գյուղատնտեսական հողանդակներ|Գյուղատնտեսական հողանդակներ]]ի 61,3%-ը։ Դրանք արտադրում էին գյուղատնտեսության [[համախառն արտադրանք]]ի 36,7%֊ը։ Կան [[հացահատիկ]]ային, ճակնդեղագործական, [[բամբակ]]ագործական, հատուկ կուլտուրաների (եթերայուղատու, [[ծխախոտ]]ագործական, թեյագործական), պտղախաղողագործական, բանջարաբուծական, կաթնային, կաթնամսային սովխոզներ և այլն։
[[Պատկեր:D7marines01.jpg|մինի|ձախից]]
Սովետական տնտեսություններն աշխատում էին վերադաս պետությունների մարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանվում էր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը և այլն։ Տնտեսությունների արտադրությունը ղեկավարում, պլանավորում և ֆինանսավորում էր պետությունը։
 
[[Պատկեր:RIAN archive 140640 Pravda newspaper printing.jpg|մինի|աջից|1982 թվական]]
== Սովխոզները տարբեր երկրներում ==
Պետությունը տնօրինում, կենտրոնացնում և վերաբաշխում էր բոլոր սովխոզների եկամուտները՝ դրանց զարգացման համար մոտավորապես հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ ԽՄԿԿ Կենտկոմի [[1965]]-ի մարտյան պլենումի որոշումները նոր պայմաններ ստեղծեցին հանրային գյուղատնտեսության զարգացման համար։ Գյուղատնտեսական արտադրանքի պետական կենտրոնացված մթերումների հնգամյա կայուն, անփոփոխ պլանային առաջադրանքների սահմանումը, արտապլանային վաճառքի համար խրախուսական մթերագների կիրառումը և տնտեսության խթանման համակարգի դերի ուժեղացումը բարձրացրին սովխոզների գործունեության արդյունավետությունը։
 
== Այլ տնտեսություններ ==
 
[[Պատկեր:Камаз в Киргистане.JPG|մինի|ձախից|Կամազ]]
Կային նաև մասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոներն և այլն։ ՀԽՍՀ-ում հեռանկարային էին խաղողագործական և պտղաբանջարապահածոների համալիրները։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում պետության գյուղատնտեսության ձեռնարկություններ ստեղծվեցին [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա։ Պետության տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադրության կոոպերացման ընթացքում։ Մինչև 60-ական թթ․ կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետության տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկություններ (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով)։ Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադրական բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության մեջ։ Պետական տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է եղել մերքաղաքային գոտիներում։ Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում էր
 
42 352

edits