«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: I-րդ դար → I դար (3) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարավ-արևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ [[XVIII դար|XVIII]] դարից մինչև [[XIX դար|XIX]] դ. 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև [[XX դար|XX]] դ. 1-ին քառորդը հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին Աշխարհի և միջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես [[Մ.թ.ա. VI դար|մ.թ.ա. VI]] դ. [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ.թ.ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովսես Խորենացի]]ն (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[Հերկուլանում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[XVIII դար|XVIII]] դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի միջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է [[XIX դար|XIX]] դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։ XIX դ. կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թթ. Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ]]ի, [[Պիրիենա]]յի, [[Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները։ XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ [[Թութանհամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 միլիոն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն։
 
==== Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում ====
Դեռ [[Պետրոս I]]-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ։ [[Սև ծով]]ի հս. ափերի միացումը [[Ռուսաստան]]ին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը։ XIX դ. պեղվել են բազմաթիվ [[Սլավոններ|սլավոն]]ական և սկյութական հուշարձաններ։ Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում։ ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպել է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ։ Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ։ Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ։ Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն փուլերից։ Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ։ Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ.թ.ա. VI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր։ Ուսումնասիրվել են մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ։ ՍՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալակ]]ան մշակույթներ։ Խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում։ Պեղումների շնորհիվ բացահայտվել է Հին Խորեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել [[Պարթևներ|Պարթև]]ական պետության հս.-արլ. հատվածը։ Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում։ [[Կիև]]ի, [[Նովգորոդի մարզ|Նովգորոդ]]ի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=460}}