«Հոլանդական հիվանդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
«'''Հոլանդական հիվանդություն'''» ('''Գրոնինգենի էֆեկտ'''), ակնհայտ պատճառահետևանքային կապն է [[Տնտեսություն|տնտեսության]] որոշակի հատվածի տնտեսական զարգացման խթանման (օրինակ՝ բնական ռեսուրսներ) և մյուս հատվածների (ինչպես գյուղատնտեսությունը կամ թեթև արդյունաբերությունը) թուլացման միջև: Հավանական մեխանիզմը հետևյալն է. տնտեսության զարգացող հատվածում [[եկամուտ]]ները (կամ արտասահմանից օգնության հոսքը) աճում են, տվյալ երկրի [[Արժույթ|ազգային արժույթ]]ի փոխարժեքը դառնում է ավելի ուժեղ՝ համեմատած այլ ազգերի արժույթների (արտահայտված փոխարժեքով):Սա բերում է նրան, որ արտահանումը դառնում է ավելի թանկ այլ երկրների կողմից գնելու համար և ներկրումը ավելի էժան է դառնում, ինչն էլ բերում է այս հատվածների առավել քիչ չափով մրցունակ լինելուն<ref>Полит. Ру 28.09.2000 http://old.polit.ru/documents/335937.html</ref><ref>Забелина О. Российская специфика "Голландской болезни.- Вопросы экономики, 2004 № 11</ref>:
 
== Նկարագրություն ==
Էֆեկտն իր անունը ստացել է Գրոնինգենի գազային հանքից, որը հայտնաբերվել է [[1959]] թվականին [[Հոլանդիա]]յի [[հյուսիս]]ում: Գազի արտահանման արագ աճը հանքավայրի հայտնաբերման արդյունքում [[1970]]-ական թվականներին բերեց ինֆլյացիայի և գործազրկության աճի, վերամշակող արդյունաբերության արտահանման անկմանը և եկամուտների աճի տեմպի նվազեցմանը: Նավթի գների աճը 1970-ական թվականների կեսերին և 1980-ական թվականների սկզբին առաջացրեց նման էֆեկտ [[Սաուդյան Արաբիա]]յում, [[Նիգերիա]]յում, [[Մեքսիկա]]յում:
 
== Ծանոթագրություններ ==