«Արածանի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 29.
|Վիքիպահեստ = Murat River
}}
'''Արածանի''', գետ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս ({{lang-lat|Arsanias}}), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri)։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն<ref>{{Գիրք:ՏԲ|385}}</ref>։ Միանալով [[Արևմտյան Եփրատ]]ին՝ առաջացնում է [[Եփրատ]]
Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում [[Ծաղկանց լեռներ]]ի հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս–արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավ–արևմտյան ուղղությամբ։ Արածանի գլխավոր վտակներն են [[Բագրևանդ]]ը, [[Խնուս]]ը, [[Բյուրակն]]ը (աջից), [[Մանազկերտ]]ը, [[Մեղրագետ]]ը, [[Ճապաղջուր]]ը (ձախից)։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։
|