«Քվազար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելի ուշ պարզվեց որ ոչ բոլոր քվազարները ունեն հզոր ճառագայթում։ 1979 թվականին Էնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունից կանխատեսված գրավիտացիոն ոսպնյակի էֆֆեկտը փորձնականորեն հաստատվեց 0957+561 զույգ քվազարների պատկերից։
1980-ականերին մշակվեց միասնական մոդել, որում քվազարը դասկարգված էր որպես ակտիվ գալակտիկաների հատուկ տիպ։ Քվազարների վիթխարի պայծառությունը կենտրոնում գտնվող շատ մեծ զանգվածով սև խոռոչի առկայությունն է։
Այս մեխանիզմը բացատրում է նաև թե ինչու են քվազարները ավելի շատ եղել տիեզերքի գոյության ավելի վաղ շրջանում քան այժմ։ Բանն այն է, որ էներգիայի արտադրությունը ավարտվում է, երբ գերզանգվածեղ սև խոռոչը կլանում է իր շրջապատի ամբողջ գազը և փոշին։ Դա նշանակում է որ շատ ու շատ գալակտիկաներ, այդ թվում նաև մերը, արդեն անցել են ակտիվ շրջանը և հիմա հանգստի վիճակում են։ Նրանց չի բավարարում իրենց կենտրոնում գտնվող սև խոռոչին սնուցելու համար անհրաժեշտ քանակությամբ նյութ, որը կապահովեր այդ տարորինակտարօրինակ մարմինների շարունակական ճառագայթումը։
 
== Հղումներ ==