«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու [[Երուսաղեմ]]ում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն։ Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ։ Ամբոխը դուրս է գալիս [[Քյոլն]]ից՝ ուղղվելով [[Ռեյն]], շարժվում է [[Ալպեր]]ով դեպի հարավ։
 
Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն՝չդիմանալով ճանապարհի դժվարություններին։ [[1212]] թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են [[Ջենովա]]։ Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակտարօրինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը։ Սրանից հետո խաչակիրները հասնում են [[Բրինդիզի]], և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը։ Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է [[Հռոմ]], որպեսզի [[Հռոմի պապ]]ից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու։ [[Իննոկենտիոս III]] պապը (1198-1216) թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբ նրանք չափահաս դառնան։ Հետդարձի ճանապարհին մանուկների համարյա ամբողջ զորքը ոչնչանում է։ Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում։ Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել։ Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից։ Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք։ Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է [[1129]] թվականին [[Եգիպտոս]]ում [[Դամիետա]]յի ճակատամարտին։
Այսպիսով, մանուկների խաչակրաց արշավանքը չհասավ իր նպատակին. ոչ մի տարածք չգրավվեց և ոչ մի մարտ տեղի չունեցավ, սակայն մանուկների մեծ, բայց տկար բանակը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջովին ոչնչացվեց։