«Հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
Ավելացում
Տող 1.
[[Պատկեր:Däumling.jpg|մինի|"Հսկան" 1865 թվականի պատկեր՝ ըստ Թոմ Թումբի]]
 
'''Հեքիաթ''', բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր [[պատմվածք]]՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով<ref>{{Cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379|title=Հայկական Հանրագիտարան|website=www.encyclopedia.am|accessdate=2016-11-17}}</ref>: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ [[Բանահյուսություն|բանահյուսական]] կերպարներով, ինչպիսիք են թզուկները, [[Էլֆեր|էլֆերը]], [[Փերի|փերիները]], հսկաները, [[ԳՆՈՄ|գնոմները]], [[Գոբլիններ|գոբլինները]], [[Ջրահարսեր|ջրահարսերը]], [[Տրոլ|տրոլները]], [[Միաեղջյուր|միաեղջյուրները]] կամ [[Վհուկ|վհուկները]], հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ [[Լեգենդ|լեգենդները]], առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ)<ref>: Thompson,Հեքիաթների Stith.մեջ Funkծողովուրդն &արտահայտում Wagnallsէ Standardիր Dictionaryնվիրական ofերազանքներն Folklore,ու Mythologyձգտումները: &Այն Legendինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, 1972մարդիկ ցանկացել են s.v.իրականացած "Fairyտեսնել Tale"</ref>հեքիաթներում:
 
Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:
 
Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:
 
Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ << Լինում է, չի լինում>>, << Կար չկար>>, << Ժուկով ժամանակով>>, << Ժամանակով>>, << Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ>>:
 
Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ <<Երկնքից երեք խնձոր ընկավ>>, << Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին>>:
 
Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:
 
Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են '''հեղինակային''':
 
Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ '''հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում''':
 
== <big>ՀՐԱՇԱՊՏԱՈՒՄ</big> ==
Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքառը չար ուժերի դեմ: Չար ուժեր են դևերը, կախարդները, վհուկները, վիշապները և այլն: Դեպքերը սովորաբար տեղի են ունենում ստորգետմյա թագավորությունում, այլ աշխարհներում, անհավատալին իրական է դառնում: հեքիաթի հերոսին ոգնում են ձին, թռչունը, բարի պառավը, իմաստուն ծերունին:
 
Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:
 
== <big>ԿԵՆԴԱՆԱԿԱՆ</big> ==
Կենդանական հեքիաթներում անձնավորում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց այլևայլ հատկությունները, վարքը: Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային  որոշակի հատկանիշներ: Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, ժլատություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն:
 
== <big>ԻՐԱՊԱՏՈՒՄ</big> ==
Իրապատում հեքիաթներում նկարագրվում է ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները: Մարդկանց մշտապես հուզել է հատկապես հալածվածների և ճնշվածների ճակատագիրը:
 
Շատ հեքիաթներում էլ ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արարատները: Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա ստեղծել է դրանք, ինչպես առասպելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:
 
== <big>ՀԵՔԻԱԹԱԳԻՐՆԵՐ</big> == 
 
'''Գրիմ Եղբայրներ''' «Հենզելն ու Գրետելը»
 
'''Շառլ Պերրո''' «Կարմիր Գլխարկը»
 
'''Ալեքսանդր Պուշկին''' «Հեքիաթ ձկնորսի ու  ձկան մասին»
 
'''Հանս Քրիստիան Անդերսեն''' «Ջրահարսը»
 
'''Օսկար Ուայլդ''' «Եսասեր Հսկան»
 
'''Աստրիդ Լինդգրե'''ն «Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը»
 
'''Ջանի Ռոդարի''' «Չիպոլինոյի արկածները»
 
'''Լեոնարդո դա Վինչի''' «Կարապը»
 
'''Հովհաննես Թումանյան''' «Պոչատ Աղվեսը»
 
'''Ղազարոս Աղայան''' «Եղեգնուհին»
 
'''Ավետիք Իսահակյան''' « Նուկիմ քաղաքի խելոքները»
 
'''Ստեփան Զորյան''' « Խելոք ձին»
 
'''Ռուբեն Մարուխյան''' « Չիկարելիի արկածները»
 
'''Վիլյամ Սարոյան''' «Երեք խորհուրդ»
 
'''Էդվարդ Միլիտոնյան''' «Արդուկն ու Մարդուկը»
 
'''Մկոտիչ Կորյուն''' «Այգեպան Մոսին»
 
'''Սերգեյ Վարդանյան''' «Թռիչք»
 
'''Էդուարդ Ավագյան''' «Գարունածաղիկը»
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեքիաթ» էջից