«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 93.185.39.150 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 38.
== Նյութափոխանակություն ==
[[Պատկեր:Bluegreen algae.jpg|thumb|left|280px|[[Ֆոտոսինթեզ]] իրականացնող [[ցիանոբակտերիա]]յի թելիկները]]
Հե1111111111111տերոտրոֆՀետերոտրոֆ բակտերիաներ բաժանվում են [[սապրոֆիտներ]]ի (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և [[մակաբույծներ]]ի (ապրում են այլ օրգանիզմների հաշվին)։ Վերջիններին պատկանող ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի ([[գլյուկոզ|խաղողաշաքար]] և [[ամինաթթուներ]]) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները։ Որոշ բակտերիաներ յուրացնում են մթնոլորտի ազոտը, որն ազոտֆիկսացիայի գործընթացում փոխարկվում է [[ամոնիումային աղեր]]ի։ Պահպանելով հողերի բերրիությունը և ապահովելով կենսոլորտում ազոտի շրջապտույտի համար անհրաժեշտ ռեակցիաների անընդհատությունը՝ ազոտսևեռող բակտերիաներ մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում։
 
Բակտերիաներ բաժանվում են 3 խմբի՝ [[աերոբներ]], [[անաերոբներ]] և պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ։ Խիստ օդակյացները (օրինակ՝ [[կապտաթարախային ցուպիկներ]]ը) կարող են զարգանալ միայն ազատ թթվածնի առկայության պայմաններում, իսկ գազային փտախտի (տես Անօդակյաց վարակ), փայտացման հարուցիչները զարգանում են առանց ազատ թթվածնի։ Պայմանական անօդակյացները (օրինակ՝ [[աղիքային վարակների հարուցիչներ]]ը) զարգանում են ինչպես թթվածնի, այնպես էլ թթվածնազուրկ միջավայրում։ Որոշ բակտերիաներ ([[ֆոտոսինթեզ]]ով) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները ([[քեմոսինթեզ]]ող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր ևն) փոխարկումների էներգիան։ Կենսագործունեության ընթացքում բակտերիաներ առաջացնում են զանազան կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, [[հակաբիոտիկներ]], գունակներ, տոքսիններ և այլն։