«Քվազար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
չ (փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ)
== Հատկություններ ==
 
Հայտնի են ավելի քան 200.000 քվազարներ։ Բոլոր դիտարկվող քվազարների սպեկտրների կարմիր շեղումը՝ ալիքի երկարության հարաբերական փոձոխույունը, 0.056-ից 7.085-ի սահմաններում է։ Կիրառելով Հաբելլի օրենքը կարմիր շեղման այս սահմանների համար կարող ենք ցույց տալ որ նրանք գտնվում են 600 միլիոնից և 28 բիլլիոն լուսային տարներտարիներ հեռավորությունների վրա։ Քվազերների ահռելի հեռավորության և լույսի արագության վերջավոր լինելու պատճառով մենք տեսնում ենք նրանց և նրանց շրջակա տարածությունը տիեզերքի գոյացություն շատ վաղ ժամանակահատվածում։ Ամենապայծառ քվազարը երկնքում 3C 273 քվազարն է, որը գտնվում է Կույսի համաստեղությունում։ Այս օբյեկտը 33 լուսային տարի հեռավորության վրա երկնքում կփայլեր այնպես ինչպես մեր Արեգակը։ Հետևաբար այս քվազարի պայծառությունը 2 ճ 1012 անգամ մեծ է քան մեր արեգակինը։ Սակայն սա ճիշտ է, եթե ենթադրենք, որ այն ճառագայթում է բոլոր ուղղություններով։ Մինչդեռ ակտիվ գալակտիկաների կորիզը կարելի է նմանեցնել նյութի և էներգիայի հզոր շիթ արտանետող հռթիռի հետ, ուստի այն ճառագայթում է միայն որոշակի ուղղություններով։
Քվազարները ավելի տարածված են եղել վաղ տիեզերքում։ Մարտեն Շմիտի այս բացահայտումը, 1967 թվականի սկզբում, հիմնավոր ապացույց էր ընդեմ Ֆրեդ Հոյլի “Կայուն Վիճակի Տիեզերաբանության” և հավաստում էր Մեծ Պայթունի գաղափարի վրա հիմնված զարգացող տիեզերքի վարկածը։ Քվազարների ճառագայթման օգնությամբ կարելի է որոշել սև խոռոչների տեղը, որոնք աճում են սեփական գալակտիկայի աստղերի զանգվածի աճին համընթաց, ներկայումս անհասկանալի ճանապարհով։ Կա տեսակետ, որ քվազարից ելնող շիթերը՝ բոցամուղերը, ճառագայթումը և քամիները, արգելում են սեփական գալակտիկայում նոր աստղերի ձևավորմանը։
Հայտնաբերվել է, որ տարբեր քվազարների պայծառությունը պարբերաբար փոփոխվում է մի քանի ամիսների, շաբաթների, օրերի և ժամերի ընթացում։ Սա նշանակում է որ քվազարները գեներացնում և ճառագայթում են իրենց էներգիան շատ փոքր տեղամասից։ Այնպես որ քվազարի յուրաքանչյուր մաս պետք է մշտապես կապի մեջ լինի մյուս մասերի հետ, համակարգելով պայծառության տատանումները որոշակի ժամանակային տիրույթում։ Այն քվազարը որի պայծառությունը տատանվում է մի քանի շաբաթվա ընթացքում, չափերով չի կարող ավելի մեծ լինել մի քանի լուսաին շաբաթներից։ Այսպիսի հզոր ճառագայթումը փոքր տեղամսից պահանջում է ավելի արդյունավետ սնուցման աղբյուր քան միջուկային աստղերը սնող միջուկային ռեակցիանրը։ Գրավիտացիոն փոխազդեցությամբ պայմանավորված նյութի կլանումը զանգվածային սև խոռոչի կողմից միակ հայտնի պրոցեսն է որի ընթացքում կարող է արտամղվել այդպիսի շարունակական բարձր հզորություններ։