«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
=== Գիտությունը և գիտական հիմնարկները ===
Կորեան Արևելքի հնագույն քաղաքակիրթ երկրներից է։ Հնուց ի վեր Կորեայում զբաղվել են աստղագիտական և օդերևութաբանական դիտումներով, զարգացել է շինարարական տեխնիկան։ [[632]]-[[647]] թվականներին Միլլա պետության մայրաքաղաք Կյոնջուի մոտակայքում կառուցվել է Արևելյան Ասիայի հնագույն աստղադիտարանը (Չխոմսոնդե աշտարակը)։ [[718]] թվականին Կորեայում ստեղծվել է ջրի ժամացույցը։ [[682]] թվականին Միլլայում բացվել է «Կուկխակ» պետական ուսումնարանը, որտեղ [[717]] թվականից դասավանդվել է բժշկագիտություն և մաթեմատիկա, իսկ [[794]] թվականից՝ աստղագիտություն։ [[11-րդ դար|11]]-[[13-րդ դար|13-րդ]] դարերում Կորեայում լայն տարածում է գտել ճենապակե իրերի արտադրությունը։ [[1234]]-[[1241]] թվականներին սկսել են կիրառել մետաղե տպատառեր, որոնք կատարելագործվել են [[1434]] թվականին։ [[15-րդ դար]]ի 2-րդ կեսին սկսել են զարգանալ կիրառական գիտությունները։ «Գիրք հողագործության մասին» աշխատությունում կորեացի գիտնականներն ընդհանրացրել են իրենց ժամանակի գյուղատնտեսական գիտելիքները։ Օդերևութաբանական դիտումների համար [[1441]] թվականից օգտագործվել է անձրևաչափը։ [[Յան Մոն Ջի|Ցան Մոն Ջին]] և ուրիշներ կազմել են Կորեայի աշխարհագրական քարտեզը ([[1451]])։ Զարգացել է նաև բժշկագիտությունը, [[1445]] թվականին հրատարակվել է բժշկական հանրագիտարան։ [[15-րդ դար|15]]-17-րդ դարերում ստեղծվել են բնագիտական կարևոր աշխատություններ, որոնցից է 55 գրքով հրատարակված հանրագիտարանը՝ նվիրված Արևելյան պետության տեսարժան վայրերին (1487)։ [[15-րդ դար|15]]-[[16-րդ դար|16-րդ]] դարերում Կորեայում խոշոր հաջողությունների հասավ ռազմական տեխնիկան։ Ռազմանավերի և հրետանային զենքի կառուցվածքի կատարելագործմամբ աչքի ընկավ ծովապետ [[Լի Մուն Սի]]ն ([[16-րդ դար]])։ Նրա նախագծով կառուցվել է թնդանոթով և զանազան հարմարանքներով զինված մարտական նավ։ Արտաքին քաղաքական մեկուսացումը ([[17-րդ դար|17]]-[[19-րդ դար|19-րդ]] դարերի 2-րդ կես) որոշ չափով արգելակեց Կորեայի տնտեսական և մշակութային զարգացումը, սակայն նույնիսկ այդ շրջանում շարունակվում էին բնագիտական և տեխնիկական հետազոտությունները։ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին բնագիտական միտքը Կորեայում նորից աշխուժացում ապրեց։ ճանաչում ստացան Նամ Բյոն Գիլի և Նամ Բյոն Չհոլի աշխատությունները մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառում, [[Կիմ Ջոն Հոյ]]ի հետազոտություններըհետազոտություններն աշխարհագրության վերաբերյալ։ Վերջինս կազմեց Կորեայի մանրամասն քարտեզը([[1861]])։ Բնագիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Հոն Դե Ցոնայի, Լի Սուն Գվանի և այլոց աշխատանքները, որոնք վերաբերում էին բազմազան խնդիրների և հիմնականում հանրագիտական բնույթ ունեին։ Կորեայի ազատագրումից ([[1945]]) հետո Հյուսիսային Կորեայում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին գիտության զարգացման համար։ [[1946]] թվականին [[Փխենյան]]ում բացվեց Կիմ Իր Սենի անվան պետական համալսարանը։ [[1947]] թվականին աշխատանքն սկսեցին գիտական առաջին հիմնարկները։
 
=== Փիլիսոփայությունը ===
[[Պատկեր:Jwaong Yun Tchi-ho.png|մինի|աջից|Կորեացի փիլիսոփա Յուանգ Յուն Չի-հոն]]
Կորեայի փիլիսոփայությունը միահյուսված է եղել կրոնական մտածողության հետ և ընդհուպ մինչև [[15-րդ դար]]ում զարգացել է [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[կոնֆուցիականություն|կոնֆուցիականության]], [[դաոսիզմ]]ի պատմական տարբեր ձևերում։ 16-17-րդ դրաերումդարերում ձևավորվել է Կորեայի ամենախոշոր իդեալիստական՝ Չժու Սիի հետևորդների դպրոցը՝ սոննիհակը կամ լիհակը (Լի Իոիսն, Լի ի, Կիմ Ին, Իալ)։ Մատերիալիստական ավանդույթների ներկայացուցիչներն էին Կիմ Սի Սիպը և Սո Դյոն Դոկը։ [[17-րդ դար]]ում չին փիլիսոփա Վան Ցան Մինի կորեական հետևորդները հակադրվել են նեոկոնֆուցիականությանը։ Իմ Սոն Զուն ([[18-րդ դար]]) արտահայտել է «կի» նյութական նախահիմքի առաջնության գաղափարը, նրա ուսմունքը շարունակել է Չխվե Խան Դին ([[19-րդ դար]])։ [[17-րդ դար|17]]-[[19-րդ դար|19-րդ]] դարերում հասարակական մտքի մատերիալիստական ավանդույթների զարգացման բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել սիրխակ փիլիսոփայական և սոցիոլոգիական շարժման ներկայացուցիչները։ [[18-րդ դար]]ի վերջին -[[19-րդ դար]]ի սկզբի կեսին փորձ է կատարվել ամրապնդել նեոկոնֆուցիականությունը (Կի Զոն Ջին)։ Տոնխակի աղանդի կրոնական ուսմունքը բովանդակում էր պանթեիստական տարրեր և մարդկանց համընդհանուր հավասարության իդեալը։ Արտասահմանի հետ կապեր հաստատելու ընթացքում Կորեա են թափանցում Արևմուտքի սոցիալ-քաղաքական ուսմունքները։ [[1919]] թվականի ապստամբությունից հետո տարածվել են [[մարքսիզմ]]-[[լենինիզմ]]ի գաղափարները։ ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրումից հետո մարքսիզմլենինիզմի գաղափարները տիրապետող դարձան Հյուսիսային Կորեայում։
 
=== Տնտեսագիտությունը ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից