«Oasis of the Seas»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Oasis of the Seas''',(«Ծովերի օազիս»), «Oasis» դասի առաջին նավն է, կառուցման պահին՝ 2008 թվականին, աշխարհում ա...»:
(Տարբերություն չկա)

13:27, 18 փետրվարի 2017-ի տարբերակ

Oasis of the Seas,(«Ծովերի օազիս»), «Oasis» դասի առաջին նավն է, կառուցման պահին՝ 2008 թվականին, աշխարհում ամենամեծ նավն էր։ Նրա երկարությունը կազմում է 360 մ, լայնությունը՝ 47 մ, բարձրությունը, հաշված ջրի մակարդակից, կազմում է 72 մ:

«Ծովային օազիս»-ի կառուցումը սկսվել է Ֆլորիդայում 2006 թվականին, ավարտվել 2009-ին, ծախսվել է ուղիղ 1 միլիարդ դոլար։ Նավը կառուցված է ֆինական Aker Finnyards նավաշինարանում Royal Caribbean International-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ, և նրա արագությունը կարող է հասնել 22,6 ծովային հանգույցի: Նավը կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ: Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որտեղ կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան հիսուն ծառ: Ծովերի Օազիսը հինգ անգամ մեծ է Տիտանիկ նավից: Նավի մի ծայրից մյուսը գնալու համար աշխատում են փոքրիկ ավտոբուսներ։

Աղբյուրներ

Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը