«Ժան-Պիեռ Ժոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կյանքը և գործունեությունը ==
Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, [[Ֆրանսիա]]։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմցիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ [[Մարկ Կարո]]յի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին [[խաղարկային կինո]]նկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկա], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ [[գովազդ]]ներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «[[Դելիկատես]]»-ն է (1991)։ Այն մի մելանխոլիկ [[կատագերգությունկատակերգություն]] է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « [[Ամելի]]ն» ([[2001]])։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի [[սյուռեալիզմ|սյուռեալիստական]] տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «[[Շատ երկար ամուսնություն]]», որը [[Սեբաստիան Ժապրիսոտ]]ի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին Համաշխարհային պատերազմից հետո։
 
== Ծանոթագրություններ ==