«Խորհրդային սահմանադրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{վիքիֆիկացում}}{{նշանակալիություն}}{{Մաքրում}}
'''Խորհրդային սահմանադրություններ''', ՍՍՀՄ-ում սոցիալիստական հասարակարգի և ՍՍՀՄ-ի, միութենական ու ինքնավար հանրապետությունների պետական կարգի հիմքերը, սովետական պետության մարմինների համակարգի և դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, սովետական քաղաքացիների հիմնական [[իրավունք]]ներն ու պարտականությունները և այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավ, երաշխիքներն ամրագրող հիմնական օրենքներ։ Խորհրդային սահմանադրություններն օրենսդրականորեն ձևակերպում են հասարակական հարաբերություններն ու կարգը, որոնք առավել լրիվ են արտահայտում սովետական ժողովրդի շահերն ու համապատասխանում կոմունիստական շինարարության խնդիրներին։ Խորհրդային սահմանադրություններ ամբողջ ընթացիկ օրենսդրության իրավական հիմքն են։ ՍՍՀՄ-ում կա երեք տեսակի [[սահմանադրություն]] ՍՍՀՄ սահմանադրություն, միութենական հանրապետությունների սահմանադրություններ և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններ, որոնք բոլորն էլ կազմվում են սոցիալիստական միասնական սկզբունքներով։