«Սրբուհի Տյուսաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Ծնվել է [[1841]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում։ Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը։ Ֆրանսերեն, բնական գիտություններ և պատմություն է ուսանել եղբոր՝ քիմիկոս ու պետական բարձրաստիճան պաշտոնյա [[Հովհաննես Վահան]]ի մոտ։ 1869 թ. մեկնել է [[Փարիզ]], կապեր հաստատել ֆրանսիացի հայտնի խմբագիր Ժյուլյետա Ադանի, կոմպոզիտոր [[Շառլ Գունո]]յի, Ամպրուազ Թոմայի և այլոց հետ։ 1891 թ. վերադարձել է [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլիս]]։ Բանաստեղծուհու կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ, ումից Տյուսաբը հայերենի դասեր էր վերցնում։ Հետագայում նրանց միջև մտերմական սերտ կապերը վերաճել են զգացմունքների։
 
Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր ուսուցչի հանդեպ։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգին։ 1864 թ., երբ Նաբանաստեղծուհուբանաստեղծուհու մայրը՝ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը։
 
[[1869]] կամ [[1870]]-ական թվականներին Սրբուհին ամուսնացել է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար, «ամուսիններուն լավագույնը» Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև փաշա տիտղոսով և վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը։