«Փեդրալբս վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
== Ակնարկ ==
Իսկզբանե վանքը կառուցվել է սպիտակ քարից, որը պաշտպանվում էր պատերի շարքով, որից այսօր ընդամենը երկու աշտարակ և մեկ դարպաս է մնացել։ Եկեղեցին ունի երեք հարկ, քառասուն մետր երկարություն, կենտրոնական պարտեզ՝ նարնջի ծառերով և պալմաներով։ Այն ձևավորված է սյուների վրա լայն կամարներով, որոնց սյունագլուխները զարդարված են Արագոնի թագավորի և Մոնթքադայի պալատի խորհրդանիշներով։
[[Պատկեր:Tomba d'Elisenda de Montcada.jpg|200px|մինի|Էլիսենդա թագուհու գերեզմանը]]
Թագուհի Էլիսենդայի գերեզմանը ալբաստեր քարի մեջ է և գտնվում է վանքի մի կողմում։ Ուշագրավ է նաև Սուրբ Միշելի մատուռը՝ Ֆերրեր Բասսայի որմնանկարներով։ Դրանք ցույց են տալիս Իտալացի նկարիչ և քանդակագործ Ջոտտո դի Բոնդոնեի ազգեցությունը, որը թվագրվում է 1346 թ․ ։
Նախկին ննջասրահը հանդիսացել է այնպիսի նկարիչների մշտական ցուցահանդեսը, ինչպիսիք են [[Պիտեր Պաուլ Ռուբենս|Պիտեր Պաուլ Ռուբենսը]] (ֆլամանդացի գեղանկարիչ), [[Ջովաննի Անտոնիո Կանալետտո|Ջովաննի Անտոնիո Կանալետտոն]] (իտալացի նկարիչ), [[Տինտորետտո |Տինտորետտո Յակոբո Ռոբուստինը]] (իտալացի նկարիչ), [[Դիեգո Վելասկես|Դիեգո Ռոդրիգես Վելասկեսը]] ( իսպանացի նկարիչ), [[Անջելիկո|Անջելիկոն]] (իտալացի նկարիչ)։