«Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
# Արևելյան Կովկաս, տարածվում է Կազբեկից մինչև Ապշերոնյան թերակղզի: Բարձր գագաթներից են Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բազարդյուզյուն (4466 մ), Բաբադաղը (3629 մ):
 
Անդրկովկասի մակերևույթը կազմված է Մեծ Կովկասի հարավային շղթաներից, միջին իջույթային լայնատարած մարզից, հարավում տարածված Հայկական լեռնաշխարհի՝ ՀՀ պատկանող հատվածից և հարավ-արևելքում՝ Թալիշ-Լենքորանից: Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքից դեպի հարավ ճյուղավորվում են Բզիբի, [[Կոդորի լեռնաշղթա|Կոդորի]], Սվանեթյան, Ռաճայի, Լեչխումի, [[Սուրամի լեռնաշղթա|Սուրամի]] (Լիխի), Կախեթի, Քարթալինյան լեռնաշղթաները: Անդրկովկասի իջվածքը Սուրամի լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի՝ Կոլխիդայի և Կուրի իջվածքների: Վերջինս իր հերթին կազմված է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Սուղանի, Միլի, Մալյանի հարթավայրերից: Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների ավազանում է գտնվում [[Կուր-Արաքսյան դաշտավայր|Կուր-Արաքսյան դաշտավայրը]]: Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը առաջացնում է լեռնաշղթաների, սարավանդների ու միջլեռնային հովիտների մի համակարգ: Եզրային լեռները կոչվում են Փոքր Կովկաս: Այս համակարգին են պատկանում Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], Փամբակի, [[Արեգունու լեռնաշղթա|Արեգունու]], Սևանի, Մռավդաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները: Լեռնաշխարհի կազմում են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռվա, Արագածի, Գեղամա, [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիսի]], Սյունիքի (Ղարաբաղի), ինչպես նաև ծալքաբեկորավոր՝ Ուրծի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռ– նաշղթաներըլեռնաշղթաները: Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածի ամենաբարձր գա– գաթըգագաթը [[Արագած|Արագածն]] է (4090 մ): Անդրկովկասի ծայր հարավարևելյան մասում՝ Կասպից ծովի ափին է գտնվում Թալիշ-Լենքորանի շրջանը: Ծովափի երկարությամբ ձգվում է Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ ադրբեջանա-իրանական սահմանով՝ [[Թալիշի լեռներ|Թալիշի լեռնաշղթան]]:
 
== Երկրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կովկաս» էջից