«Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարած
Տող 7.
 
Հունարեն {{lang-grc2|Καύκασος}} բառի ծագումը պարզ չէ, և լեզվաբանների բացատրություններն էլ տարաբնույթ են<ref>''Откупщиков Ю. В.'' Очерки по этимологии. Изд. С.-Петербургского университета, 2001. — 479 с. — С. 310—318. — ISBN 5-288-02121-X</ref>։
 
== Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր ==
 
Հյուսիսային Կովկասը հարթավայրային է, արևմուտքում գտնվում են Մերձազովյան դաշտավայրը և Մերձկուբանի թեք հարթավայրը, կենտրոնական մասում՝ Ստավրոպոլյան բարձրությունը (400-600 մ), արևելքում՝ Թերեք-Կումայի (Նողայական) հարթավայրը, Ստավրոպոլյան բարձրության հարավ-արևելքում՝ Միներալնիե վոդիի լակոլիթների շրջանը:
 
[[Մեծ Կովկաս|Մեծ Կովկասը]] հզոր լեռնային համակարգ է, ձգվում է [[Թամանի թերակղզի|Թամանի թերակղզուց]] մինչև [[Ապշերոնյան թերակղզի|Ապշերոնյան թերակղզին]] (1100 կմ), որի միջին գծով անցնում է Ջրբաժան, իսկ հյուսիսից նրան զուգահեռ՝ Կողքային լեռնաշղթան: Դեպի հյուսիս Մեծ Կովկասին զուգահեռ անցնում է Ժայռոտ լեռնաշղթան, իսկ Դաղստանի լեռնային երկրի սահմաններում՝ Անդյան, Բոգոսյան, Գիմրինյան, Սամուրի և այլ լեռնաշղթաներ: Մեծ Կովկասը բաժանվում է 3 մասի՝
# Արևմտյան Կովկաս, տարածվում է Անապայից մինչև [[Էլբրուս]]. բարձր գագաթներից են Դոմբայ-Ուլղենը (4046 մ), Ղվանդրան,
# Կենտրոնական Կովկաս, տարածվում է Էլբրուս (5642 մ) և [[Կազբեկ]] (5033 մ) գագաթների միջև: Կազմված է բյուրեղային ապարներից: Այստեղ 15 գագաթ (Շխարա, Դիխ-Տաու, Կոշտան-Տաու և այլն) գերազանցում են Ալպերի ամենաբարձր գագաթ [[Մոնբլան]]ին (4807 մ),
# Արևելյան Կովկաս, տարածվում է Կազբեկից մինչև Ապշերոնյան թերակղզի: Բարձր գագաթներից են Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բազարդյուզյուն (4466 մ), Բաբադաղը (3629 մ):
 
Անդրկովկասի մակերևույթը կազմված է Մեծ Կովկասի հարավային շղթաներից, միջին իջույթային լայնատարած մարզից, հարավում տարածված Հայկական լեռնաշխարհի՝ ՀՀ պատկանող հատվածից և հարավ-արևելքում՝ Թալիշ-Լենքորանից: Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքից դեպի հարավ ճյուղավորվում են Բզիբի, [[Կոդորի լեռնաշղթա|Կոդորի]], Սվանեթյան, Ռաճայի, Լեչխումի, [[Սուրամի լեռնաշղթա|Սուրամի]] (Լիխի), Կախեթի, Քարթալինյան լեռնաշղթաները: Անդրկովկասի իջվածքը Սուրամի լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի՝ Կոլխիդայի և Կուրի իջվածքների: Վերջինս իր հերթին կազմված է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Սուղանի, Միլի, Մալյանի հարթավայրերից: Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների ավազանում է գտնվում [[Կուր-Արաքսյան դաշտավայր|Կուր-Արաքսյան դաշտավայրը]]: Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը առաջացնում է լեռնաշղթաների, սարավանդների ու միջլեռնային հովիտների մի համակարգ: Եզրային լեռները կոչվում են Փոքր Կովկաս: Այս համակարգին են պատկանում Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], Փամբակի, [[Արեգունու լեռնաշղթա|Արեգունու]], Սևանի, Մռավդաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները: Լեռնաշխարհի կազմում են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռվա, Արագածի, Գեղամա, [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիսի]], Սյունիքի (Ղարաբաղի), ինչպես նաև ծալքաբեկորավոր՝ Ուրծի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռ– նաշղթաները: Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածի ամենաբարձր գա– գաթը Արագածն է (4090 մ): Անդրկովկասի ծայր հարավարևելյան մասում՝ Կասպից ծովի ափին է գտնվում Թալիշ-Լենքորանի շրջանը: Ծովափի երկարությամբ ձգվում է Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ ադրբեջանա-իրանական սահմանով՝ [[Թալիշի լեռներ|Թալիշի լեռնաշղթան]]:
 
== Երկրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կովկաս» էջից