«Բակտրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:BactriaMap.jpg|մինի|աջից|350px|Բակտրիա]]
'''Բակտրիա''', պատմական երկիր [[Ամուդարյա]] գետի միջին և վերին հոսանքներում։ Ընդգրկել է ներկայիս [[Ուզբեկստան]]ի և [[Տաջիկստան]]ի հարավային, [[Աֆղանստան]]ի հյուսիսային շրջանները։ Մ.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն՝ Բակտրիա կենտրոնով։ Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալություն մտել է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] մեջ։ Մինչև մ.թ.ա. III դ. կեսը ենթարկվել է հունա-մակեդոնական տիրապետությանը։ Մ.թ.ա. մոտ 250 թվականին Եպարքոս [[Դիոդոտոս I]]-ը, օգտվելով [[Սելևկյան պետություն|Սելևկյան պետության]] թուլացումից, Բակտրիան հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենացած վերնախավերը։ Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան։ Մ.թ.ա. մոտ 175 թվականին Հունա-Բակտրիական այդ թագավորության զգալի մասն առանձնացել է՝ կազմելով Հունա-Հնդկական թագավորություն։ Մ.թ.ա. 140-130-ին միջինասիական ժողովուրդների հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բակտրիայի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է [[Քուշանական թագավորություն]]ը։
Հունա-Բակտրիական թագավորության ժամանակ ավելի են խորացել ստրկատիրական հարաբերությունները, զարգացել քաղաքներն ու արհեստները։ Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեր են ունեցել [[Հնդկաստան]]ի, [[Չինաստան]]ի, [[Իրան]]ի, [[Հայաստան]]ի հետ։ Բակտրիայից պեղված նյութերը կրում են հունական մշակույթի ազդեցություն։
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
Տող 9 ⟶ 10՝
[[Կատեգորիա:Տաջիկստանի պատմություն]]
[[Կատեգորիա:Ուզբեկստանի պատմություն]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բակտրիա» էջից