«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (8)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 21.
Բակտերիաներ, միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, ունեն պարզունակ բջջային կառուցվածք և լայնորեն տարածված են բնության մեջ։ բակտերիաներ 1-ինը հայտնաբերել է հոլանդ, գիտնական [[Անտոն Լևենհուկ]]ը (17-րդ դար), իսկ կենսաբանական հատկությունները և կենսոլորտում ունեցած դրանց նշանակությունը պարզելու ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դարի կեսերին, ֆրանսիացի գիտնական [[Լուի Պաստյոր]]ի, գերմանացի [[Ռոբերտ Կոխ]]ի և անգլիացի [[Ջոզեֆ Լիստեր]]ի աշխատանքներով։
 
== Բջջի կառուցվածք ==
[[Պատկեր:Bacterial morphology diagram.svg|thumb|340px|Բակտերիաների բջիջներն ունեն տարբեր ձևաբանություն և դասավորություն]]
Բակտերիաներ լինում են գնդաձև ([[կոկեր]]), ցուպիկաձև ([[բացիլներ]]) և պտուտակաձև ([[վիբրիոններ]], [[սպիրիլներ]])։ Ցուպիկաձև բակտերիաների երկարությունը 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 [[Միկրոմետր|մկմ]] է։ Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, [[բջջապլազմա]]ն և [[նուկլեոիդ]]ը։ Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են [[սպորներ]] և կոչվում են բացիլներ։ Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն)։ Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ։ Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ։ Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են [[ճարպեր]]ի և ճարպանման նյութերի ([[լիպիդներ]]) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն Են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս և այլն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ։ Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝ առաջացնելով վեգետատիվ բջիջներ։
 
== Վարք ==
[[Պատկեր:Flagellum base diagram en.svg|thumb|ձախից|260px|Գրամ դրական բակտերիայի մտրակը։]]
=== Շարժում ===
Տող 49.
[[Պատկեր:Thermophilic bacteria.jpg|thumb|[[Թերմոֆիլ]] բակտերիաների 20 մմ կենսաշերտ, [[Օրագոն]]ում]]
Բակտերիաների կենսագործունեության վրա ազդում են ջերմաստիճանը, խոնավությունը, [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ|անդրամանուշակագույն]] և [[իոնացնող ճառագայթում]]ը։ Ցածր ջերմաստիճանների նկատմամբ բակտերիաներ կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են -190 °C-ում, սպորները՝ նույնիսկ -253 °C-ում, իսկ բարձրի նկատմամբ խիստ զգայուն են։ Սպորներ չառաջացնող բակտերիաներ ոչնչանում են 60-70 °C ջերմաստիճանում, սպորառաջացնողները՝ 100 °C-ից բարձրում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ [[գոնոկոկեր]]ը) արագորեն ոչնչանում են չոր պայմաններում, մյուսները շարունակում են ապրել։ Օրինակ՝ [[դիզենտերիայի ցուպիկ]]ը չոր պայմաններում կենսունակ է մնում 7, [[դիֆթերիա]]յինը՝ 30, [[բծավոր տիֆ]]ինը՝ 70, [[տուբերկուլոզ]]ինը 90 օր, [[սիբիրյան խոց]]ի բացիլների սպորները՝ մինչև 10 տարի։ Բակտերիաներ
զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթման, այդ թվում՝ արեգակի լույսի ուղղակի ազդեցության նկատմամբ։ Կան կայուն տեսակներ, որոնք ապրում են [[Ուրան (տարր)|ուրանային հանքաշերտերում]], նույնիսկ [[միջուկային ռեակտորներ]]ի ջրում՝ 2-3 միլիոն [[Ռադիան (չափման միավոր)|ռադիան]] չափաքանակի դեպքում։
=== Բակտերիասպան գործոններ ===
Բակտերիասպան գործոնների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի գործնական մանրէաբանության և բժշկության մեջ։ Որևէ օբյեկտի լրիվ մաքրումը կենսունակ միկրոօրգանիզմներից (ներառյալ [[վիրուսներ]]ը, բակտերիաներ ու դրանց սպորները, սնկերը և այլն) կատարվում է մանրէազերծման միջոցով, իսկ վարակազերծման դեպքում ազատվում են առավելապես ախտածին միկրոօրգանիզմներից։ Մանրէազերծման ամենաարդյունավետ եղանակը բարձր ջերմաստիճանի (100 °C և բարձր) ազդեցությունն է։ Օգտագործվում են նաև իոնացնող ճառագայթներ։ Իսկ վարակազերծման համար կիրառում են [[հականեխիչ դեղանյութեր]]՝ քիմիական հակամանրէային գործոններ, որոնք սպանում են բակտերիաներին (մանրէասպան ազդեցություն) կամ ընկճում դրանց կենսագործունեությունը (մանրէակասեցնող ներգործություն)։ Վարակազերծման համար օգտագործվող քիմիական միացությունները, օժտված լինելով բարձր հակաբակտերիային ակտիվությամբ, թունավոր են և չեն կարող կիրառվել բուժիչ նպատակով։ Դրա համար պիտանի են հակաբակտերիային քիմիական բուժիչ միջոցները, որոնք ներգործում են բակտերիաների վրա և որոնց որոշակի չափաքանակները թունավոր չեն հյուսվածքների կամ ամբողջական օրգանիզմի համար։ Ուժեղ հակաբակտերիային միջոցներ են հակաբիոտիկները՝ բնական ծագման քիմիական բուժիչ պատրաստուկները, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից։