«Բալդուին II (Երուսաղեմի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Եդեսիայի կոմս: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 59.
 
== Եդեսիայի կոմս ==
Մերձավոր Արևելքում քրիստոնեական առաջին պետության՝ [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի կոմսության]] ղեկավար դառնում է [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուին ԲուլյոնցիԲուլյոնցին]]ն, [[խաչակրաց առաջին արշավանք]]ի գլխավոր մասնակիցներից մեկը։ Նրա կառավարման ժամանաշրջանում Բալդուին դը Բուրը ծառայության մեջ էր [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դուքս]] [[Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)|Բոհեմունդ Տարենտացու]] մոտ, իսկ երբ Բոհեմունդը 1100 թվականին գերի է ընկնում [[սելջուկներ]]ի մոտ, նշանակվում է դքսության խնամակալ և կառավարում էր դուքսի ազգական [[Թանկրեդ դ'Օտվիլ]]ի հետ համատեղ։
 
Այդ նույն 1100 թվականին մահանում է [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] չթագադրված կառավարիչ [[Գոդֆրուա Բուլյոնցի]]ն, որից հետո արքա է ընտրվում [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուին ԲուլյոնցիԲուլյոնցին]]ն։։ Մեկնելով [[Երուսաղեմ]], Բալդուինը Եդեսիայի կոմսության իշխանությունը հանձնում է Բալդուին դը Բուրին։ Որպեզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, Բալդուին դը Բուրը կնության է առնում [[Մորֆիա (Երուսաղեմի թագուհի)|ՄորֆիաՄորֆիային]]յին, Մալաթիայի հայ իշխան [[Գաբրիել (Մալաթիայի իշխան)|Գաբրիելի]] դստերը։
[[Պատկեր:Baldwin II of Jerusalem pris.jpg|225px|մինի|ձախից|[[Սելջուկներ]]ը գերի են տանում Բալդուինին ([[Մանրանկարչություն|մանրանկար]], [[1280]] թվական)]]
[[1104]] թվականին Եդեսիան հարձակման է ենթարկվում [[Մոսուլ]]ի էմիր Ջեքերմիշի և [[Մարդին]]ի կառավարիչ Սուքման իբն Արթուկի բանակների կողմից։ Օգնության կանչելով [[Անտիոք]]ի և [[Գալիլեա]]յի խաչակիրներին, Բալդուինը մարտնչում է [[սելջուկներ]]ի դեմ [[Հառանի ճակատամարտ]]ում, սակայն ջախջախիչ պարտություն է կրում։ Խաչակիրների բանակը ջախջախվում է, իսկ ինքը՝ Բալդուինը, գերի է տարվում և փակվում Մոսուլի զնդանում։ Նրա բացակայության ժամանակ դքսության խնամակալ է դառնում [[Թանկրեդ դ'Օտվիլ]]ը։ Թանկրեդը և Բոեմունդը չեն փորձում պայմանավորվել սելջուկների հետ Բալդուինի ազատագրման համար և նախընտրում են փրկագնել միայն իրենց սեփական վասալներին։ Բալդուինը գերության մեջ անց է կացնում չորս տարի և ազատվում է շնորհիվ [[Ժոսլեն I (Եդեսիայի կոմս)|Ժոսլեն դը Կուրտենեի]] ջանքերի, մորական կողմից իր ոչ հարազատ եղբոր, ով իր ավատատիրոջ համար վճարում է 60 000 [[դինար]] փրկագին։
Տող 81.
[[1125]] թվականին Երուսաղեմի, Տրիպոլիի և Եդեսիայի միավորված բանակը սելջուկներին [[Ազազի ճակատամարտ|ճակատամարտ]] է տալիս [[Ազազ]]ի մոտ։ Չնայած նրան, որ Մոսուլի կառավարիչ Բուրզուկի բանակը զգալիորեն գերազանցում էր նրանց քանակով, խաչակիրները հաղթանակ են տանում, որի շնորհիվ քրիստոնեական պետություններին հաջողվում է մասնակիորեն վերականգնել ազդեցությունը տարածաշրջանում, կորցրած [[1119]] թվականին։
 
[[1128]] թվականին [[Հալեպ]]ը և [[Մոսուլ]]ը միավորվում են էմիր [[Իմադ ադ-Դին Զանգի|ԶանգիԶանգիի]]ի իշխանության տակ։ Հասկանալով, որ այժմ տիրանալ այդ քաղաքներին դարձել է անհնարին, Բալդուինը [[1129]] թվականին իր դրոշի տակ է զորակոչում [[տամպլիերներ]]ին և շարժվում է [[Դամասկոս]]ի վրա, սակայն քաղաքը վերցնելու փորձը ձախողվում է։
 
[[1131]] թվականին Բալդուինը հիվանդանում է և նույն թվականի [[օգոստոսի 21]]-ին մահանում։ Նրա մարմինը ամփոփվում է Երուսաղեմի Աստծո Գերեզմանի տաճարում։
Տող 90.
 
* [[Մելիսենդա]] ([[1101]]—[[1161]]), [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագուհի]] [[1131]] թվականից։
* Ալիսա (մոտ [[1110]] — ?), 1126 թվականին կնության տրվում Բոեմունդ II-ին, [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դուքսդուքսին]]ին։։
* Հոդերնա, 1131 թվականին կնության է տրվում [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի կոմս]] Ռայմունդ II-ին։
* Յովետա, ընդունել է կուսակրոնություն։