«Բազմաբնույթ մտածողության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
 
Տող 3.
Բազմաբնույթ մտածողության տեսությունն ամբողջությամբ ներկայացվել է Հովարդ Գարդների «Գիտակցության կառուցվածքը» (1983) գրքում։ Հովարդ Գարդները գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է [[Մտածողություն|մտածողության]], [[ընկալում|ընկալման]] և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում։ Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր<ref>Slavin, Robert (2009) ''Educational Psychology'', p. 117 ISBN 0-205-59200-7</ref>.
 
* ''Լեզվական մտածողություն''ը խոսակցական և գրավոր լեզվի զգացողությունն է, լեզուն սովորելու կարողությունը և որոշ նպատակներին հասնելու համար լեզուն կիրառելու հնարավորությունը։ Այն ներառում է [[լեզու]]ն՝ որպես հռետորական կամ բանաստեղծական արտահայտման միջոց կիրառելու կարողությունը, ինչպես նաև որպես տեղեկատվությունը մտապահելու միջոց<ref name=G-H />։
* ''Տրամաբանական-մաթեմատիկական մտածողությունը'' կապված է տրամաբանության, վերացարկման, դատողության, քննադատական մտածողության հետ<ref name=G-H />։ Այն նաև կապված է պատճառա-հետևանքային կապերը հասկանալու ունակությունների հետ։
* ''Տարածական մտածողությունը'' ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։
* ''Երաժշտական մտածողությունը'' ներառում է գործիքների վրա նվագելու, ստեղծագործելու և երաժշտության գնահատման կարողությունները։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել ու ստեղծել երաժշտական ձայներ, տոներ և [[ռիթմ]]եր<ref name=G-H>{{Citation|author=Gardner, H., & Hatch, T. |title=Multiple intelligences go to school: Educational implications of the theory of multiple intelligences|doi=10.3102/0013189X018008004|url=http://www.sfu.ca/~jcnesbit/EDUC220/ThinkPaper/Gardner1989.pdf|year=1989|journal=Educational Researcher|volume=18|issue=8|pages=4|last2=Hatch}}</ref>։
* ''Մարմնաշարժողական մտածողության'' հիմնական տարրերն իր մարմնի շարժումները վերահսկելու և համակարգելու կարողություններն են։ Մտածողության այս տիպը հատկապես զարգացած է մարզիկների, պարողներ, երաժիշտների, դերասանների, ոստիկանության աշխատողների մոտ։
* ''Միջանձնային մտածողությունը'' վերաբերում է այլ մարդկանց մղումները, [[դրդապատճառ]]ներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։ Մանկավարժները, առևտրի բնագավառի աշխատողները, հոգևոր և քաղաքական առաջնորդներն ու խորհրդատուները լավ զարգացած միջանձնային մտածողության կարիք ունեն։
* ''Ներանձնային մտածողությունը'' տալիս է ինքն իրեն, իր [[զգացմունք]]ները, մտահոգություններն ու մղումները հասկանալու հնարավորություն։ Սա սեփական արդյունավետ աշխատանքը հասկանալու ունակությունն է, որի մասին տվյալները, տեղեկություններն օգտագործվում են մեր կյանքը կարգավորելու համար։
 
Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում հետագայում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպեր.
 
* ''Բնագիտական մտածողությունը'' Գարդների կողմից առաջարկվել է 1995 թվականին։ Հնարավորություն է տալիս բնության տարրերը տեսնել փոխկապակցության մեջ։ Կիրառելով մտածողության այս ձևը՝ մարդը կարող է պատկերացում կազմել արտաքին (բնական, կենդանական, տիեզերական) աշխարհի մասին։ Տեսնելով և լսելով պատմություններ կենդանիների կամ երևույթների մասին՝ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի առարկաների նկատմամբ, ինչպիսիք են [[բուսաբանություն]]ը, [[կենսաբանություն]]ը, [[անատոմիա]]ն, [[աստղաբանություն]]ը, [[օդերևութաբանություն]]ը։
* ''Հոգևոր մտածողությունն'' արտահայտում է հոգևոր ոլորտը։ Գարդները գտնում է, որ հոգևոր մտածողության ձևակերպման հետ կապված որոշ բարդություններ կան։ Ըստ նրա՝ լավ կլինի մի կողմ դնել «հոգևոր» բառը՝ իր իմաստային բարդությամբ, փոխարենը խոսել այնպիսի մտածողության մասին, որն ուսումնասիրում է իրականությունն իր բազմաբնույթ դրսևորումներով։
* ''Իրական (էքզիստենցիալ) մտածողությունը'' Գարդները համարում է մտածողության բարձրագույն դրսևորում։ Նա ենթադրում էր, որ էքսիստենցիալ մտածողությունը կարող է օգտակար կառուցվածք լինել, և որպես մտածողության առանձին առանձին տիպ առաջարկեց իր գրքում 1999 թվականին։
 
== Ծանոթագրություններ ==