«Բազիլիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Բազիլիկ''', ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով (մույթաշարերով) ներքուստ բաժանված է 3 կամ 5 երկայնական մասերի՝ այսպես կոչված նավերի։ [[Աբսիդ]]ով վերջափակվող միջին ավելի լայն ու բարձր նավը, որ անվանում են նաև գլխավոր, լուսավորվում է կողային նավերի միաթեք տանիքներից վեր բարձրացող պատերին արված լուսամուտներից։ Բազիլիկը՝ որպես հասարակական կառույց, առաջացել է [[Հունաստան]]ում։ Այնտեղ բազիլիկը բարձր սրահ էր, որում [[բասիլևս]]ը նիստեր էր գումարում։ [[Հռոմ]]ում այն կազմակերպվել է որպես ճարտարապետական օրգանիզմ, որը գործածվել է որպես դատավարության սրահ, շուկա, [[բորսա]] և մեծ մասամբ եղել է [[ֆորում]]ի կազմում։ [[Քրիստոնեության]]ը անցման շրջանում հին բազիլիկները օգտագործվել են որպես [[համայնք]]ի ժողովատեղի։ Հայկական «բազիլիկ» կոչված [[տաճար]]ները հիմնականում երկթեք տանիքի տակ առնված թաղածածկ [[եռանավ]] սրահներ են՝ իրենց զարգացմամբ ինքնատիպ։ [[Հայաստան]]ում նշանավոր են [[Քասախ]]ի, [[Տեկոր]]ի, [[Երերույք]]ի, [[Աշտարակ]]ի, [[Եղվարդ]]ի և այլ բազիլիկները։
== Պատկերասրահ ==
<gallery widths="200px" heights="125px">
Պատկեր:Tekor Basilica in an 1840s engraving.jpg|Տեկորի բազիլիկը 1840 թվականի նկարում
Տող 7.
</gallery>
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Ճարտարապետություն]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազիլիկ» էջից