«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
'''Բազալտ''' ({{lang-lat|basaltes}}` փորձաքար), հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ [[Երկիր|Երկրի]] ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։
 
== Անվան ծագում ==
 
== Բազալտի հատկություններ ==
Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝
* ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
* ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
* բարձր քիմիական կայունություն,
* գրեթե զրոյական ջրի կլանում,
* ցրտի նկատմամբ կայունություն,
* էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
* բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։
 
== Հայաստանում ==
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև [[դոլերիտ]]ային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|ԱրինբերդԱրինբերդը]]ը, [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողհուշակոթողը]]ը (1967) և այլն։
 
== Տես նաև ==
* [[Դոլերիտ]]
{{ՀԲ}}
 
285 960

edits