«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 115.
Շուկայական տնտեսությունը՝ իբրև հորիզոնական կոորդինացիա, յուրատեսակ համակարգ (կառույց) է՝ տարբեր արտադրողների և սպառողների միջև փոխհարաբերություններ հաստատելու համար։ Շուկայական համակարգի միջոցով կարգավորվում է բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների միջև ինքնաբերական (սպոնտան) համագործակցությունը պահանջարկի և առաջարկի հարաբերակցության, ինչպես նաև գնի փոփոխության հիմքի վրա։ Դրա միջոցով ապահովվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բաշխումը արտադրության տարբեր ոլորտների միջև։
=== Տեղեկատվական (ինֆորմացիոն) գործառույթ ===
Շուկայում գների, պահանջարկի ու առաջարկի, գործազրկության մակարդակի, աշխատավարձի, տոկոսադրույքի փոփոխությունները այն հիմնական տեղեկություններն են, որոնք հնարավորություն են տալիս բոլոր սուբյեկտներին (տնային տնտեսության ներկայաուցիչներներկայացուցիչներ, գործարարներ, պետական կառույցներ և այլն) ճիշտ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու գործում։ Այդ որոշումները վերաբերում են սպառողներին՝ թե ինչ խմբաքանակի բարիք պետք է գնեն, արտադրողներին՝ ինչ պետք է արտադրեն և, դրան համապատասխան, ինչ ռեսուրսներ պետք է ձեռք բերեն, պետական կառույցներին՝ թե ինչ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնեն։ Այս տեսանկյունից շուկան կարևոր տեղեկատվական գործառույթ է իրականացնում։
 
=== Կարգավորման գործառույթ ===
Վերը նշված գործառույթների միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Այդ ամենով հանդերձ՝ շուկան կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի հիմքը գործունեության փոխանակությունն է՝ կառուցված արժեքային ազդակների վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից