«Հաթերք (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: տեսակ = Շրջան → տեսակ = Շրջան (վարչական միավոր){{!}}Շրջան oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 31.
 
== Պատմություն ==
'''Հաթերք, Հայթերք, Խաթերք''' - գավառ [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արցախ (նահանգ)|Արցախ նահանգում՝նահանգում]]՝ միջնադարյան Խաչենի իշխանության կանտրոնական մասում։ Տարածվել է Տրտու (Թարթառ) գոտիգետի հովտում, ընդգրկելով ձախափնյակը՝ Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արևմնտյանարևմտյան կողմի ձորը։ Կոչվել է իշխանանիստ Հաթերք բերդավանի անունով։ XII12 - XIII13-րդ դդ․դարերում Հաթերքը եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը։ Նրա մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվել [[Մովսես Կաղանկատվացի|Մ. Կաղանկատվացու]], [[Կիրակոս Գանձակեցի|Կ. Գանձակեցու]] երկերում և Մ. Բարխուտարյանցի, [[Հակոբ Մանանդյան|Հ. Մանանդյանի]], [[Բագրատ Ուլուբաբյան|Բ. Ուլուբաբյանի]] աշխատություններում:
 
== Շինություններ ==
Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք և այլն։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին (12-րդ դար) կիսավեր է կենտրոնում է Ավագ Սբ. Նշան սրբավայրը, հարավ-արևմուտքում՝ Հաթեմի բերդը, շրջակայքում՝ նախնադարյան և նախաքրիստոնեական ժամանակների հնություններ<ref>[http://lraber.asj-oa.am/4560/1/1986-5(86).pdf Հաթերքի պատմաճարտարապետական հուշարձանները]</ref>։
 
Միջնադարում այս գյուղում գործում էր դպրոց, Խութա վանքին կից: Գյուղը, ուր այժմ ապրում է 3000 ավելի բնակիչ, տարածվում է գեղեցիկ ու անտառապատ սարահարթի վրա: Քանի որ Հաթերքը եղել է իշխանանիստ, վարչական կենտրոն, ապա արշավող նվաճողներին ավելի է գրգռել, որոնք էլ մոխրի կույտերի են վերածել այն: Դա ակնառու է տասնյակ բնակավայրերի ավերակներից, տապանաքարերից ու բազմաթիվ մենավոր խաչքարերից, որոնք ցրված են գյուղի շրջակայքի անտառներով մեկ: Դրանցից են.
 
=== Մուղդուսին ===
Հին գերեզմանատուն, գտնվում է գյուղի արևելյան մասում, ձորակի աջ լանջին: Մացառուտների մեջ մի շարք խաչքարեր են ընկած: Դրանց վրա կան 13-17-րդ դարերի թվագրությամբ արձանագրություններ: Այստեղից դեպի արևելք՝ Թարթառի ձախ ափին, բլրի վրա է գտնվում մի ավերված, քարերի կույտերի վերածված մատուռ:
 
=== Քարահունչ ===
Միջնադարյան փոքրիկ եկեղեցի, գյուղատեղի և գերեզմանատուն: Այս հուշարձանները տարածվում են Հաթերքի հարավ-արևմտյան կողմում:
 
== Մասնակացությունն արցախյան պատերազմին ==