«Խմբաքանդակ՝ մարտակառքով (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Որսի հետապնդման տեսարանով ձուլածո խմբաքանդակ է: Քառանկյունաձև սնամեջ կոր հարթակի վրա դրված ճաղավոր անիվներով երկանիվ մարտակառք, որի թափքի վրա կիսապառկած դիրքով կանգնած են երկու զինվոր: Նրանք կրում են կատարաձև վերնամասով սաղավարտ և զինված են դաշույնով: Կառքը ունի թեթև թափք, ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում՝ 6-ական ճաղ): Կառքին լծված զույգ ձիերը բարակիրան են, երկարադունչ, բաշերը՝ փարթամ, բարձր: Նրանց առջևում ձողի վրա կանգնած է հալածվող որսը՝ եղջերուն, գլուխը զարդարված բազմաճյուղ եղջյուրներով: Հարթակը սնամեջ է, եզրակողերը՝ եռանկյունաձև կտրվածքներով: Արձանախումբը կանգնեցված է չորս սյուներից կազմված խարսխաձև հիմքով պատվանդանին<ref name="քանդակ" />:
 
Հորինվածքի թեման աստեղային է: Ունենալով պաշտամունքային նշանակություն, այսպիսի քանդակները օգտագործվել են իբրև հմայական զարդ՝ կառքի ընթացքի ժամանակ իրենց զրնգոցով կատարելով չարխափան թալիսմանի դեր, միաժամանակ հանդիսացել են շտանդարտներ՝ ընդգծելով տիրոջ հասարակական աստիճանակարգում<ref name="քանդակ">Հայացք բրոզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.</ref><ref>{{Cite web|url=http://treasury.am/hy/%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D6%84%D5%B8%D5%BE-3|title=Խմբաքանդակ՝ մարտակառքով - Հայկական գանձարան|website=Հայկական գանձարան|language=hy-AM|accessdate=2017-02-16}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==