«Լայնէկրան կինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Լայնէկրան կինո''', խոշորացված տեսադաշտով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ կինոֆիլմերի նկարահանման և ցուցադրման եղանակ։
 
Սև-սպիտակ ժապավենի վրա նկարահանված առաջին լայնէկրան [[ֆիլմ]]ը ցուցադրվել է [[Փարիզ]]ում, 1937 թվականին։ Գունավոր պատկերով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ ժամանակակից Լայնէկրան կինոն ստեղծվել է [[1953]] թվականին։ Առավել տարածված է Լայնէկրան կինոիկինոյի անամորֆոտային (<հուն. ava|iop(p6to—ձեափոխել, այստեղ՝ աղավաղել) համակարգը։ Այս համակարգում [[ֆիլմ]]ի նկարահանումը կատարվում է անամորֆոտային հատուկ օբյեկտիվով, որը կինոկադրի պատկերը հորիզոնական ուղղությամբ «սեղմում» է։ Սեղմման գործակիցը հավասար է 2-ի, որը թույլ է տալիս 35 մմ ստանդարտ կինոժապավենի վրա պատկերը ստանալ կողմերի 1։2,55 հարաբերությամբ։ Լայնէկրան ֆիլմը ցուցադրելիս պրոյեկցիոն օբյեկտիվի վրա դրվում է անամորֆոտային գլխադիր, որը միևնույն գործակցով հորիզոնական ուղղությամբ պատկերը «ձգում» է։ [[Կինոթատրոն]]ներում պատկերը պրոյեկտվում է մեծացված չափերով (լայնությունը՝ մինչև 15—22 մ) էկրանի վրա։ Նկարահանելիս տեսադաշտի անկյան լայնացումը, [[կինոթատրոն]]ներում էկրանների չափերի մեծացումը, ստերեոֆոնային ձայնահաղորդումը բարձրացնում են Լայնէկրան կինոիկինոյի ցուցադրման որակը և մեծացնում դրա ազդեցությունը հանդիսատեսի վրա։ Լայնէկրան կինոն զգալիորեն հարստացրել է կինոարվեստի գեղարվեստական-ստեղծագործական հնարավորությունները։ Լայնէկրան կինոիկինոյի զարգացման հաջորդ փուլը պանորամային [[կինո]]ն է։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=482}}