«Եվրոպական խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
====Ֆուշեի կոմիտեի նախագծեր====
[[1961 թվական]]ի [[նոյեմբերի 2]]-ին ներկայացվեց առաջին նախագիծը, ըստ որի՝ անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարներին առաջարկվեց քաղաքական միություն ստեղծել, որի շնորհիվ արտաքին քաղաքականության, անվտանգության, մշակութային, գիտական, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարարար ազատությունների վերաբերյալ կհամագործակցեին միմյանց հետ: Խորհուրդը պետք է տարեկան 4 անգամ նիստ գումարեր, իսկ լրացուցիչ նիստ պետք է գումարվեր մեկ անդամ-պետության պահանջով: Որոշումները պետք է ընդունվեին միաձայն:
[[1962 թվական]]ի [[հունվարի 18]]-ին ներկայացվեց երկրորդ նախագիծը, որը ներառում էր միջկառավարական քաղաքական միության նախագծում եվրոպական ինտեգրացման տնտեսական տեսանկյունները: <br />
[[Բելգիա]]ն, [[Իտալիա]]ն, [[Լյուքսեմբուրգ]]ն ու [[Հոլանդիա]]ն մերժեցին այս առաջարկները՝ պատճառաբանելով, որ դրանք կվատթարացնեին Համայնքների անդրազգային բնույթը:
2 օր անց Ֆրանսիայի հինգ գործընկերներն առաջարկեցին նոր պայմանագրի նախագիծ, ըստ որի՝ Խորհուրդը պետք է ձևավորվեր անդամ-երկրների ներկայացուցիչներից, իսկ որոշումները պետք է ընդունվեին միաձայնությամբ:
[[1969 թվական]]ի [[Հաագա]]յի և [[1972 թվական]]ի [[Փարիզ]]ի գագաթաժողովներ
1969 թվականի հուլիսին Ֆրանսիայի արտգործնախարար Մորիս Շումանն համաժողով կազմակերպելու առաջարկով հանդես եկավ, որի ընթացքում անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարները պետք է քննարկեին Համայնքների ընդլայմանը վերաբերող խորացումը:
Դեռևս նույն տարվա [[փետրվարի 12]]-ին Հանձնաժողովի հրապարակած հուշագրում սահմանվում էր, որ [[դեկտեմբերի 1]]-ին և 2-ին Հաագայում Նախարարների խորհուրդը պետք է աշխատեր տնտեսական ու դրամական միության նախագծի ուղղությամբ:
[[1972 թվական]]ի [[հոկտեմբերի 19]]-ից 21-ը [[Եվրոպական խորհրդարան]]ի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի նախագահ [[Ժորժ Պոմպիդու]]ի աջակցությամբ Փարիզում գագաթաժողով գումարվեց:
 
====1973 թվականի Կոպենհագենի գագաթաժողով====