«Սպիտակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ տեղեկաքարտի տողերը փոքրատառ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 70.
* [[Լեռնավան]]
* [[Լուսաղբյուր (Լոռու մարզ)|Լուսաղբյուր]]
* [[Խնկոյան]]
* [[Ծաղկաբեր]]
* [[Կաթնաջուր]]
Տող 88.
Սպիտակի շրջանի Նալբանդ ([[Շիրակամուտ]]) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների ([[մամոնտ]], հնադարյան [[ձի]] և այլն) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիմայական նպաստավոր պայմանների մասին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան [[Արևաշող]] գյուղերում հայտնաբերված [[նեոլիթ]]յան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքներ, աղորիքներ, արձանիկներ և այլն) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ.թ.ա. 4-3 հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլն)։ Սպիտակի շրջան տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ.թ.ա. 1 հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է [[Ուրարտու]] պետության կազմի մեջ (մ.թ.ա. 7-րդ դար)։
 
Սպիտակի շրջանի տարածքը եղել է Հայաստանի կազմում՝ [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] (մ.թ.ա. 570-201) և [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների]] (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ, որի մասին է վկայում Արևաշողում հայտնաբերված արտաշեսյան արամեատառ [[Սահմանաքարեր|սահմանաքարը]]։ Ավելի ուշ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի [[Տաշիր (գավառ)|Տաշիր գավառգավառի]]ի հարավ-արևմտյան մասը, իսկ [[9-րդ դար]]ի վերջից մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], [[972]]-[[1113]] թվականը՝ [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]], ապա՝ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական]], ապա՝ [[Կարակոյունլուների տերություն|կարակոյունլու]] և [[Ակկոյունլուների տերություն|ակկոյունլու]] թուրքմենական պետությունների մեջ։
 
[[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Պարսկական տիրապետության]] ժամանակ Սպիտակի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ [[1801]] թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]։ Սպիտակի շրջանի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ Լոռի-Փամբակի, ապա՝ [[Ալեքսանդրապոլի գավառ|ԱլեքսանդրապոլԱլեքսանդրապոլի]]ի գավառի մեջ։ [[1918]] թվականի [[մայիս]]-[[սեպտեմբեր]]ին և [[1920]] թվականի նոյեմբերից մինչև [[1921]] թվականի ապրիլը մասամբ թուրքական զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը [[1921]] թվականին [[Աղբուլաղ]] (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանափոսեր, որտեղ թաղված Էր 11886 դիակ (80%ը [[սառը զենք]]ով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։
 
[[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել էր [[1919]] թվականի [[հոկտեմբեր]]ին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Սպիտակի շրջանում խորհրդային իշխանություն է հաստատվել [[1920]] [[դեկտեմբեր]]ին (Համամլուում՝ [[դեկտեմբերի 5]]-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։
Տող 101.
 
== Ռելիեֆ և կլիմա ==
Սպիտակի շրջանը գտնվում է [[Փամբակի գոգավորություն|Փամբակի հովտում]], [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] գետի վերին հոսանքի շրջանում։ Տարածքի հյուսիսում ձգվում են [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], հարավում՝ [[Փամբակի լեռնաշղթա]]ները, որոնց լեռնաբազուկներն ընդհուպ մոտենալով Փամբակ գետին, գետահովիտը բաժանում են Պարնիի, Սպիտակի և այլ գոգհովիտների։ Արևմուտքից շրջանի տարածքի մեջ է մտնում [[Շիրակի լեռնաշղթա]]յի արևելյան մասը, որը [[Ջաջուռի լեռնանցք|Ջաջուռի]] թամքոցով միանում է Փամբակի լեռնաշղթային։ Լեոների միջին բարձրությունը չի անցնում 2800 մետրից, գետահովիտներինը՝ 1600 մետրից։ Շրջանի ամենաբարձր կետը 2992 մետր է ([[Ուրասար]] լեռ)։
[[Պատկեր:Map of Soviet Armenia.gif|մինի|400px|աջից|Խորհրդային Հայաստանի շրջանները]]
 
Շրջանի տարածքի երկրբանական կաոուցվածքում կան միչքեմբր-պալեոզոյից մինչև չորրորդականի երիտասարդ գոյացումներ, հին [[մետամորֆոզ|մետամորֆամետամորֆացած]]ցած [[ապարներ]] ու ներժայթուկներ։ Տեկտոնական պրոցեսներն ուղեկցվել են [[Հրաբխականություն|հրաբխականությամբ]], առաջացրել [[լավա|լավային հոսքեր]] ու ծածկոցներ։ Փամբակի հովիտը երիտասարդ գրաբեն-սինկլինալային իջվածք է՝ լցված նեոգենի [[Լիճ|լճլճային]]ային և չորրորդականի ալյուվիալ նստվածքներով։ Սպիտակի շրջանում գտնվում է 5-6 բալանոց սեյսմիկ գոտում (հայտնի են [[1827]], [[1828]], [[1834]] թվականների ավերիչ [[երկրաշարժ]]ները)։ Մակերևույթում տիրապետում են ռելիեֆի կտրտված ձևերը։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը զառիվեր են, մասնատված Փամբակ գետի աջափնյա վտակների 1500-2000 մետր լայնությամբ արկղաձև, դարավանդավորված ու լայն ողողատ ունեցող [[գետահովիտ]]ներով։ Տարածված են ժայռերն ու քարափները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին բնորոշ են ռելիեֆի հեղեղաաաձորակային ձևերը, որոնք երբեմն դառնում են սելավաբեր։ Շրջանը հարուստ է [[կրաքար]]ով, [[բազալտ]]ով, սև [[տուֆ]]ով, [[ավազ]]ով և հանքային աղբյուրներով (Սպիտակ, [[Սարալ]], [[Սարալանջ]] և այլնն)։
 
Շրջանի ցածրադիր մասերին բնորոշ է երկարատև չափավոր զով [[ամառ]]ը և մեղմ [[ձմեռ]]ը, լեռների բարձրադիր մասերին՝ կարճատև զով ամառը և ցուրտ ձմեռը։ Միջին տարեկան ջերմաստիճանը 7-8 °C է, լեռնային բարձրադիր շրջաններում՝ 2-3 °C։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -6 °C է, նվազագույնը՝ -30 °C։ հուլիսի միջին ջերմաստիճանը 17-18 °C է, առավելագույնը՝ 33 °C։ Տեղումների տարեկան քանակը 500-550 մմ է (առավելագույնը՝ [[գարուն|գարնանը]]), գոլորշունակությունը՝ 900 մմ։ Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր Է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75-80։ Շրջանի խոշոր գետը Փամբակն է՝ [[Ջրաշեն]] և [[Չիչկան]] վտակներով։ Գետերն օգտագործվում են [[ոռոգում|ոռոգման]] նպատակով։ Չիչկան գետից սկիզբ առնող [[Նալբանդի ջրանցք]]ը ոռոգում է Սեծ Պարնիի գոգհովիտը (2210 հա)։ Փամբակ գետի վրա կան մի քանի ջրհան կայաններ ([[Դեղասար]]ի, [[Սարահարթ (գյուղ)|Սարահարթի]], Սպիտակի, [[Ղուրսալի]]ի, [[Սարալ]]ի), որոնք ոռոգում են մոտ 1000 հա հողատարածություն։ Հողաբուսական ծածկույթում առկա է բարձունքային գոտիականությունը։
Տող 111.
 
== Տնտեսություն ==
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Սպիտակի շրջան տարածքի տնտեսությունը գյուղատնտեսական բնույթ ուներ, կային մի քանի դարբնոցներ, ձիթհանքեր, կրահորեր, ջրաղացներ։ Խորհրդային իշխանության տարիներին Սպիտակի շրջան դարձավ արդյունաբերական-գյուղատնտեսական շրջան։ Շրջանի տնտեսության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 95,1 %։ Առաջատար են արդյունաբերության թեթև, սննդի և [[Մեքենաշինություն|մեքենաշինմեքենաշինական]]ական ճյուղերը։ Արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%ը տալիս է թեթև, 35%ը՝ սննդի արդյունաբերությունը, 7,3 %-ը՝ մեքենաշինությունը և այլն։ Շրջանի արտադրական առաջին ձեռնարկությունը Սպիտակի [[Պանիր|պանրի]] գործարանն է (կառուցվել է [[1937]] թվականին), ապա շարք են մտել [[շաքար]]ի գործարանը, վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները, հացամթերքների և սննդի կոմբինատները, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի ֆաբրիկան, [[հաց]]ի գործարանը (բոլորը՝ Սպիտակում)։ 1978 թվականին գործարկվել են «Հայապակի» միավորման Արզնիի բյուրեղապակու գործարանի Սեծ Պարնիի մասնաճյուղը և «Հայվերելակմեքենա» արտադրական միավորումը։ Շրջկենտրոնի կարի արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի շրջանի Արևաշող, Ջրաշեն, Սեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Հարթագյուղ, Սարալ, Ծաղկաբեր, Քարաձոր գյուղերում և Շիրակամուտ ավանում։ Գործում են «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը, Հայկոոպի առևտրական բազան, ՇՍՇ (շարժական մեքենայացված շարասյուն)։
 
Սպիտակի շրջանում կար 12 [[Կոլտնտեսություն|կոլեկտիվ]], 8 [[Սովխոզ|խորհրդային տնտեսություն]] (1-ը՝ Սպիտակ քաղաքում), 3 միջտնտեսային ձեռնարկություն։ Գրանցում աշխատում են բարձրագույն կրթությամբ 93 մասնագետ։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է (գլխավորապես տավարաբուծությունը), որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի 58,7 %։ [[1984]] թվականին շրջանում կար 23099 խոշոր, 73678 մանր եղջերավոր անասուն, ավելի քան 4000 [[խոզ]], 160325 հազար [[թռչուն]], 1244 մեղվաընտանիք։ Միջտնտեսային ձեռնարկությունները մասնագիտացել են արու մատղաշների ինտենսիվ գիրացման (Սպիտակ), երինջների աճեցման (Քարաձոր) և խոզերի աճեցման ու բծման (Լուսաղբյուր) ուղղությամբ։ Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստում են շաքարի գործարանը և հացամթերքների կոմբինատը, որոնք տալիս են ճակնդեղի մզուկ և խտացրած կերեր։ Գյուղատնտեսական արտադրանքի 41,3%ը տալիս է դաշտավարությունը, որի գլխավոր ճյուղերն են ճակնդեղագործությունը, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Շրջանի հողային ֆոնդը 54350 հա է, որից 34322 հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար (13471 հա վարելահող, 759 հա այգիներ և այլն)։ Ցանքատարածության 35,3%ը զբաղեցնում են հացահատիկային, 9,4%ը՝ տեխնիկական, 34,5 %՝ կերային, 1 %-ը՝ բանջարանոցային կուլտուրաները։ Շրջանի կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններում զբաղվում են պտղաբուծությամբ ([[խնձոր]], [[տանձ]], [[կեռաս]], [[սալոր]], [[ընկույզ]])։ Շրջանն ունի ջերմոցային տնտեսություն (3000 մետր<sup>2</sup>)։