«Սպիտակափոր ոզնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
commons = Erinaceus concolor
}}
'''Սպիտակափոր ոզնի''' ({{lang-lat|Erinaceus concolor}}) կամ '''Արևելաեվրոպական ոզնի''', [[միջատակերներ]]ի կարգի [[ոզնի]]ների ընտանիքի [[կաթնասուն]] կենդանի։ Տարածված է [[անտառ]]ային, [[տափաստան]]ային և [[կիսաանապատ]]ային գոտիներում։ Ապրում է բացատներում, [[պուրակ]]ներում, այգիներում, գետահովիտներում, որտեղ կան թփուտներ, մրգատու [[ծառ]]եր։ Հիմնականում վարում է գիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է բնում, որը պատրաստում է ծառերի, խիտ մացառուտների, թափված տերևների տակ, փչակներում, այլ կենդանիների լքված բներում։
== Կառուցվածք ==
Մարմնի երկարությունը 24-28 սմ է, պոչինը՝ 2,5-4 սմ, ականջինը՝ 0,25-0,34 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,կգ։ Մարմնի մեծ մասը ծածկված է սրածայր փշերով, որովայնը՝ փափուկ սպիտակավուն մազերով։ Գլխի վերին մասում՝ ականջների միջև, ունի փոքրիկ, անմազ տարածություն։ Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, [[մողես]]ներով, [[օձ]]երով, մանր [[կրծողներ]]ով, երբեմն՝ [[թռչուններ]]ի ձագերով ու ձվերով, պտուղնորով ու հատապտուղներով։ [[Ձմեռ]]ային քուն է մտնում [[նոյեմբեր]]ից [[ապրիլ]]։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Բազմանում է [[ապրիլ]]ից [[Ամառ|ամռան]] կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ամռան կեսերին ունենում է 4-8 ձագ, որոնց մինչև ուշ [[աշուն]] կերակրում է մայրը, ապա ձագերը հեռանում են։ Սեռահասուն են դառնում հաջորդ տարվա [[Գարուն|գարնանը]]։ Օգտակար է. ոչնչացնում է [[վնասատու միջատներ]]ին, [[կրծողներ]]ին։
{{ՀԲ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Միջատակերներ]]
[[Կատեգորիա:Ոզնիներ]]
 
 
{{Անավարտ}}