«Սպառողական գների ինդեքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Սպառողական գների ինդեքս''' (ՍԳԻ, գնաճի ինդեքս {{lang-en|Consumer Price Index, CPI}}), գների ինդեքս տեսակ, որը ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի [[սպառողական զամբյուղ]] արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։
 
[[Տնտեսագիտության տեսություն|Տնտեսագիտական]] ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում [[Բնակչություն|բնակչության]] կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները: Կենսամակարդակը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը: Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով գնահատվում է այն: Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը: Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա: Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ տարվա [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝ փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները: Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների ինդեքսից:
Ընդհանուր առմամբ ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երևույթի կամ գործընթացի փոփոխությունը ժամանակի կամ տարածության մեջ: Գոյություն ունեն գների ինդեքսի տարբեր ցուցանիշներ, որոնցից կենսամակարդակի բնութագրման համար հատկապես կիրառվում է սպառողական գների ինդեքսը: ՍԳԻ-ն ցույց է տալիս սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները ժամանակի ընթացքում: Սպառողական զամբյուղը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ երկրի բնակչության կենսական պահանջմունքների բավարարման համար: Սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը տարբեր է լինում՝ կախված ոչ միայն երկրի տնտեսական
զարգացվածության աստիճանից, այլ նաև տվյալ բնակչության ազգային սովորություններից և առանձնահատկություններից: Տարասեռ ապրանքների հավաքածուի գների ագրեգացված ինդեքսը հաշվարկելիս հարկ է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որ միմյանց հարաբերելով pq արժեքային նշանակությունները, հարկ է ցույց տալ դրանց փոփոխությունը միայն գների հաշվին կամ այլ խոսքով հարկ է չեզոքացնել տարբեր ժամանակահատվածներում թողարկված ապրանքների քանակի փոփոխության ազդեցությունը արտադրանքի արժեքային ցուցանիշի վրա: Դրա համար հարկ է ապրանքների միևնույն քանակական հավաքակազմը գնահատել երկու տարբեր ժամանակահատվածների գներով, այնուհետ հարաբերել հաշետու շրջանի ցուցանիշը բազիսայինին:
 
== Լասպեյրեսի գների ինդեքս ==
Տող 18.
 
 
Պրակտիկայում տարբեր ինդեքսների հաշվարկման ժամանակ երկու բանաձևերն էլ օգտագործվում են, թեև դրանք տալիս են տարբեր արդյունքներ: Լասպեյրեսի ինդեքսը հարմար է օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար շաբաթվա, ամսվա կամ եռամսյակի կտրվածքով, երբ գների փոփոխությունը դիտարկվում է ապրանքների հաստատուն զամբյուղի հիման վրա: Լասպեյրեսի բանաձևով, որպես կանոն, հաշվարկվում է Սպառողական գների ինդեքսը: Միևնույն ժամանակ, երբ հարկ է լինում գների փոփոխությունը հաշվարկել արտադրանքի արժեքային և ֆիզիկական ծավալի համատեքստում, առավել նպատակահարմար է օգտագործել Պաաշեի ինդեքսը: Պաաշեի ինդեքսի օգնությամբ հնարավոր է նաև հաշվարկել ֆիզիկական ծավալի փոփոխությունը բացարձակ արտահայտությամբ:
 
ՀՆԱ դեֆլյատորի և ՍԳԻ-ի միջև գոյություն ունի որոշակի բովանդակային տարբերություն՝
Տող 33.
 
== Բնութագիր ==
* Հիմնվում է սպառողական զամբյուղի ապրանքների ու ծառայությունների մեծ մասի գների ֆիքսման մակարդակի վրա
* [[ԱՄՆ]]-ում ինֆլյացիայի հաշվարկման հիմնական ցուցանիշն է
* Համարվում է կյանքի արժեքի(էժանության/թանկության) հիմնական ցուցանիշը
Տող 39.
 
== Հաշվարկ ==
Սպառողական գների ինդեքսի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով։
 
<math>CPI=I_L= \frac{\Sigma(Q_0*P_1)}{\Sigma(Q_0*P_0)}</math>.
 
[[Կատեգորիա:Արժեզրկում]]
[[Կատեգորիա:Մակրոտնտեսական ցուցանիշներ]]
[[Կատեգորիա:Ինդեքսներ]]
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.imf.org/external/np/sta/tegeipi/index.htm IMF Export and Import price index]
 
* [http://www.imf.org/external/np/sta/tegppi/index.htm IMF PPI manual]
* [http://www.ilo.org/public/english/bureau/stat/guides/cpi/index.htm ILO CPI manual]
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Արժեզրկում]]
[[Կատեգորիա:Մակրոտնտեսական ցուցանիշներ]]
[[Կատեգորիա:Ինդեքսներ]]