«Սուրեն Ստեփանյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 12.
 
== Ստեղծագործություններ ==
Ստեփանյանը ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային [[Քանդակագործություն|քանդակագործության]], [[Խեցեգործություն|խեցեգործության]] բնագավառներում։ Հայաստանի Կառավարական տան ([[1926]]-[[1941]]), մասամբ և [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերայի և բալետի թատրոնթատրոնի]]ի ([[1926]]-1953) դեկորատիվ զարդաքանդակները Ստեփանյանի և [[Ալեքսանդր Թամանյան]]ի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգային զարդաքանդակի խոր իմացությամբ։ Ստեփանյանի մոնումենտալ ստեղծագործություններից են [[Մեշադի Ազիզբեկով]]ի (հանված արձան, [[գիպս]], [[1927]], [[բազալտ]], [[1932]]), [[Ղուկաս Ղուկասյան]]ի (հանված արձան, [[գրանիտ]], [[1934]]), Խաչատուր Աբովյանի ([[բրոնզ]], [[1950]], [[Երևան]]ում), [[Վլադիմիր Լենին]]ի ([[բազալտ]], [[1940]], [[Գորիս]], բազալտ, [[1941]], [[Սիսիան]]), [[Ստեփան Շահումյան]]ի (բրոնզ, բազալտ, [[1954]], [[Ստեփանակերտ]])՝ գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները։ Ղուկաս Ղուկասյանի հուշարձանի, ինչպես և Ստեփանյանի մյուս հարթաքանդակները պլաստիկական արտահայտչականությամբ և շարժումների բազմազանությամբ նոր մակարդակ էին խորհրդահայ արձանագործության մեջ։
 
[[Պատկեր:Sculptor Suren Stepanyan's plaque.JPG|մինի|Սուրեն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում]]
Ստեփանյանը ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք՝
* «Տարագրոս», բազալտ, [[1929]]
* «[[Պերճ Պռոշյանի կիսանդրի (Աշտարակ)|Պերճ Պռոշյան»]]», բազալտ, [[1948]]
* «[[Ստեփան Աղաջանյան]]», գիպս, 1938
* «[[Հովսեփ Օրբելի]]», [[մարմար]], [[1945]]
* «Կոմպոզիտոր [[Կոմիտաս]]», գիպս, [[1946]], մարմար, [[1960]]
* «[[Դերենիկ Դեմիրճյան]]», բրոնզ, [[1948]]
* «[[Արա Սարգսյան]]», բրոնզ, [[1954]]
* «Նոննա», գիպս, [[1935]], (, Քանդակագործի դուստրը»)
* «Քանդակագործի կինը», մարմար, 1935
* «Դերասանուհի [[Սիրանույշ]]ը», մարմար, 1942
* «Կոմպոզիտոր [[Կոնստանտին Օրբելյան]]», բրոնզ, [[1956]]
* «Երաժշտագետ Մ․ Հարությունյան», բրոնզ, [[1943]]
Տող 31.
Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են «Վերադարձ շուկայից» (գիպս, [[1915]]), «Կժով գեղջկուհին» (գիպս, [[1930]]), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, [[1940]])։ «Կուլի» (գիպս, [[1930]]), «Լիպարիտ Մխչյանի մահը» (գիպս, 1935), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, [[1942]]), «Նռնակ նետողը» (գիպս, 1943) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում Ստեփանյանին գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները։ Ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում դրամատիզմով առլեցուն արտահայտչամիջոցները փոխարինվել են ձևերի հստակությամբ և պլաստիկ պարզությամբ («Երեխայի լոգանք», գիպս, [[1961]], «Կրկեսի ձիավարուհին», գիպս, [[1963]])։
 
[[1965]] թվականին Երևանում բացվել է Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում և նրա մասնաճյուղերում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան|Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի]], [[Մոսկվա]]յի [[Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան|Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանթանգարաններում]]ներում։։
 
Ամենահայտնի գործերից է [[Խաչատուր Աբովյանի հուշարձան (Երևան, Աբովյան պուրակ)|Խաչատուր Աբովյանի հուշարձանը]] [[Երևան]]ի [[Աբովյան պուրակ (Երևան)|Աբովյան պուրակպուրակում]]ում։։
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="160">
Խաչատուր Աբովյան....JPG|Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանի Աբովյան պուրակում, քանդակագործ Սուրեն Ստեփանյան
Պերճ Պռոշյան.JPG|[[Պերճ Պռոշյանի կիսանդրի (Աշտարակ)|Պերճ Պռոշյանի հուշարձանհուշարձանը]]ը [[Պերճ Պռոշյանի տուն-թանգարան|թանգարանի]] բակում, քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան
</gallery>