Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
 
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և [[Սարգիս Կասյան]]ի հետ խմբագրել է «[[Կայծ (ամսաթերթ)|Կայծ»]]», «Նոր խոսք», «[[Օրեր (ամսագիր)|Օրեր»]]» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
 
[[1907]]-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել [[Բաքու]]. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։
266 264

edits