«Սուրբ Պողոսի բազիլիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 62.
[[Պատկեր:Lazio Roma SPaolo1 tango7174.jpg|մինի|Բազիլիկի ներսակողմը]]
[[Պատկեր:Kreuzgang san paolo fuori le mura 3.jpg|մինի|Սյունասրահը]]
Բազիլիկը հիմնադրվել է [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդիանոս]] կայսեր կողմից այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղվել է [[Պողոս առաքյալ]]ը: [[386]] թվականին [[Թեոդոսիոս Ա Մեծ]]ը, համարելով, որ այդ եկեղեցին հարիր չէ այդքան սուրբ վայրին, սկսեց կառուցել ավելի ազդեցիկ եկեղեցի: Երբ [[Լեո I]] Պապը ավարտեց շինարարությունը, Հռոմում դրանից առավել ընդարձակ բազիլիկ չկար: [[Գրիգոր I (Հռոմի պապ)|Գրիգոր I]] Պապի օրոք եկեղեցուն կից գործում էին երկու վանքեր՝ արական և իգական: [[10-րդ դար]]ում բազիլիկն ու շրջակա վանքերը հանձնվեցին կլյունիական վանականներին: Գրիգորը այստեղ քահանա էր և եկեղեցուն նվիրեց բրոնզե դռներ (բյուզանդական աշխատանք): [[1220]]-[[1241]] թվականներին կառուցվեց [[գոթիկա]]յի ոճով ձևավորված վայելչագեղ բակ: Ի տարբերություն մյուս պատրիարքային եկեղեցիների՝ Սուրբ Պողոս բազիլիկը էական փոփոխությունների չի ենթարկվել ոչ՛ [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանում, ոչ էլ [[բարոկկո]]յի: Սակայն [[1823]] թվականի [[հուլիսի 15]]-ին գրեթե ամբողջությամբ այրվել է: Տաճարի վերականգնումը շարունակվեց մինչև [[1840]] թվականը, ընդ որում վերակառուցվեց բոլորովին նոր կլասիկ ճակատամաս: Բեմը վերստեղծելու համար [[Նիկոլայ I]] կայսրը [[մալաքիտ]] և [[լազուրիտ]] ուղարկեց: 1854 թվականին կայացավ տաճարի կրկնակի օծումը: Վերականգնվելուց հետո տաճարն ուներ 132 մ երկարություն, 65 մ լայնություն և 30 մ բարձրություն<ref>«Павла Святого базилика» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 1194—1198</ref>: [[1890]]-[[1928]] թվականներին կառուցվեց 146 [[գրանիտ]]ե սյուն, որոնք շրջապատում էին տաճարի արևմտյան բակը: Կենտրոնում կանգնեցվեց Պողոս առաքյալի արձանը: Բազիլիկի բնորոշ առանձնահատկություններից մեկը [[Հռոմ]]ի բոլոր Պապերի դիմանկարների պատկերասրահն է:
 
== [[Պողոս առաքյալ]]ի շիրիմը ==
Տող 71.
 
== [[Երգեհոն]] ==
Գլխավոր [[երգեհոն]]ը Ֆարինատիի (Farinati) աշխատանքն է, և բազիլիկին նվիրել է Լեո XIII Պապը 1885 թվականին: Գործիքը 100 տարիների ընթացքում բազմիցս վերանորոգվել է: Վերջին անգամ վերանորոգումն իրականացրել է 1993-1995 թվականներին հռոմեական Ստեֆանո Բուկկոլինի (Stefano Buccolini) ֆիրման, որն էլ մինչ օրս շարունակում է սպասարկել երգեհոնը: Մասնավորապես օդաճնշական համակարգը փոխվեց էլեկտրականի: Գործիքն ունի 48 ձայնասահման, 61 ստեղն և ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից: Գործիքը ստեղծվել է 1883 թվականին: Տեղադրված է ձախ [[աբսիդ]]ում:
 
== Ծանոթագրություններ ==