«Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Սուրբ Գևորգ եկեղեցի''', եկեղեցի։ Գտնվում է [[Հայաստան]]ի [[Արագածոտնի մարզ]]ի [[Մուղնի]] գյուղի հարավային ծայրին։
 
== Պատմություն ==
 
Ըստ [[17-րդ դար]]ի պատմագիր [[Զաքարիա Սարկավագ]]ի, վանքը հիմնադրել է [[Հովհաննավանք]]ի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով [[Սուրբ Գևորգ]]ի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել [[13-րդ դար]]ի առաջին կեսին, որովհետև արդեն [[1278]] թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է [[Վրաստան]]՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է [[Թիֆլիս]]ի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ [[1580]] թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել [[17-րդ դար]]ում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ [[1632]]-[[1655]] թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն [[17-րդ դար]]ի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով [[1664]]-[[1669]] թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը [[1669]] թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է [[Ագուլիս]]ում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո ([[1666]] թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ [[1734]] թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս [[Աբրահամ Բ Խոշաբեցի]]ն։ [[1811]] թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ [[19-րդ դար]]ում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է [[19-րդ դար]]ում։ Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը [[1830]] թ. նորոգել է եկեղեցու տանիքը, [[1839]] թվականին՝ կայծակից փշրված գմբեթի ծայրը։ Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները։ [[1863]] թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, [[1870]] թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ [[1889]] թվականին շարադրել է վանքի պատմությունը։ [[1895]] թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ։ Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ [[2000]] թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ [[2000]] թ. [[հոկտեմբերի 8]]-ին [[Գարեգին Բ]] Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։
 
== Ճարտարապետություն ==
 
Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը։ Աբսիդի և դահլիճի հյուսիս-արևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից [[Տրդատ Գ]] Մեծի մկրտության, Սբ. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման, Ստեփանոս Նախավկային, Սբ. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող [[19-րդ դար]]ի որմնանկարներ են։ Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։ Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։
 
== Պահվող մասունքներ ==
 
Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, [[Թադեոս առաքյալ]]ի և [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս ավետարանչի]] մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջի շաբաթ օրը։
274 658

edits