«Սոցիալիստական աշխատանքի հերոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Սոցիալիստական աշխատանքի հերոս''', պետական պարգև նախկին [[ԽՍՀՄ]]-ում, գերազանցության բարձրագույն աստիճան։ Համաձայան [[Հայկական սովետական հանրագիտարան]]ի, տվյալ կոչումը շնորհվել է այն անձանց, ովքեր ենթադրաբար ցուցաբերել են «[[աշխատանք]]ային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ ներմուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, [[մշակույթ]]ի վերելքին, [[ԽՍՀՄ]]-ի հզորության ու փառքի աճին»։ Սահմանվել է [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի]] [[1938]]-ի [[դեկտեմբերի 27]]-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի [[Նախագահ]]ության [[1940]]-ի [[մայիսի 22]]-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսին հատուկ տարբերակելու նպատակով սահմանվել էր «Մուրճ ու մանգաղ» ոսկե [[մեդալ]]ը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվել է [[ԽՍՀՄ]] շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ ([[1979]]) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հերոսին հանձնվում էր նաև [[ԽՍՀՄ]] բարձրագույն պարգևը՝ [[Լենինի շքանշան]] և [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։
 
Սոցիալիստական աշխատանքի հերոսը կրկին «աշխատանքային հերոսություն» ցուցաբերելու համար, կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Սուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում էին նրանց բրոնզե կիսանդրին։
 
[[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]]ում (1920-1991) Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել [[218]] մարդ ([[1984]]), այդ թվում՝ 40 կին։ Առավել հայտնի կրկնակի հերոսներից են եղել [[Վիկտոր Համբարձումյան]]ը, [[Արտեմ Միկոյանը]], [[Սամվել Քոչարյանց]]ը և այլք։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=33}}
 
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ Պետական մրցանակներ]]
285 440

edits