«Տրդատ ճարտարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
==Կյանքը==
 
Տրդատի կյանքի մասին մեզ հասել են խիստ սահմանափակ տեղեկություններ: Առանձին և կցկտուր տեղեկություններ է հաղորդում 11-րդ դարի պատմիչ [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Ասողիկ Տարոնեցին]]՝ իր «Տիեզերական պատմության» մեջ: Տրդատի կյանքը համընկել է Հայաստանի բարգավաճման ժամանակաշրջանին, երբ Հայաստանն ազատվել էր արաբական խալիֆաթի գերիշխանությունից, և նպաստավոր պայմաններ էին ստեղծվել երկրի զարգացման համար: Այս ընթացքում էր, որ Բագրատունյաց Հայքի մայրաքաղաքը դարձավ Անին, որտեղ մեծ թափով սկսվեցին շինարարական աշխատանքները: Մինչ այդ, արաբական արշավանքներից ավերված երկիրն այժմ արագորեն վերականգնվում էր, և կառուցվում ու վերակառուցվում էին զանազան շինություններ: Եվ Տրդատ Ճարտարապետն իր գործուն մասնակցությունը բերեց երկրում ծավալվող շինարարությանը՝ հատկապես Անիում և Շիրակ գավառում, որտեղ բնակվում էր: