«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Րաֆֆի|Րաֆֆու]] և ռուս հեղափոխական նարոդնիկ [[Ալեքսանդր Գերցեն]]ի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։
 
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում [[Հնչակ|«Հնչակը»]]։ Այն իր անունը ստացել էր [[Ալեքսանդր Գերցեն|ԳերցենԳերցենի]]ի [[Կոլոկոլ|«Կոլոկոլից»]]։ [[Հնչակ|«Հնչակի]] տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։
 
[[1888]] թ. [[Հնչակ|«Հնչակ»]] թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր [[1887]] թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ [[1888]] թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն [[1890]] թ.։
 
Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին [[Թուրքիա]]յում, [[Արևմտյան Հայաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան]]ում, [[Իրան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Եգիպտոս]]ում։
[[Պատկեր:Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակ.jpg|մինի|Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակը Երևանի [[Հանրապետության փողոց (Երևան)|Հանրապետության փողոցփողոցում]]ում]]
== Ծրագիրը և կառուցվածքը ==
Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր ''հեռավոր'' և ''մոտակա'' նպատակներից։
Տող 33.
Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական [[հեղափոխություն|հեղափոխության]], միապետական-բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ։ Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի սոցիալ-դեմոկրատների միասնական [[կուսակցություն]], հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղաքական ազատության ու ինքնորոշման։ Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»։ Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը։ Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. [[Լենին]]ը «Իսկրա» թերթի [[1903]] թվականի համար 33-ում («Հայ սոցիալ-դեմոկրաւոների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ-դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «...մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը»։
 
== Աղբյուրներ և գրականություն ==
* Յիսնամեակ Սօց. Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան /1887-1937/, խմբ. Ստ. Սապահ-Գիւլեանի, Փրովիտէնս, 1938, 352 էջ։
* Յուշարձան նուիրուած Սօցիալ Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան Քառասունամեակին, տպագր. Յ. Բ. Թիւրապեան, Փարիզ, 1930, 288 էջ։