«Ձնահյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
50°-ից ավելի թեքություն ունեցող լանջերում ձյան մեծ զանգված չի կուտակվում, քանի որ անընդհատ քիչ-քիչ գլորվում է ցած, սակայն ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը<ref>Лавиноопасные районы Советского союза.- М.: Изд-во МГУ, 1970</ref>: Չնայած սրան եղել են դեպքեր, երբ ձնահյուս է առաջացել 10-15° թեքություն ունեցող, թույլ զառիթափ լանջերին<ref name="Гражд.защ.01-12">«Гражданская защита», Январь, 2009 год. В. Якшин «Виды лавин», էջ 15-17.</ref>:
 
Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են նաև կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության փոփոխությունը), ձյան առատ տեղումները, անձրևները, ինչպես նաև ձյան զանգվածի[[զանգված]]ի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր): Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ)<ref name="mir_o"/>:
 
Ձյան ծավալը ձնահյուսերում կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի: Սակայն կյանքի համար վտանգ է ներկայացնում նույնիսկ 5 մ³ ծավալ ունեցող ձնահյուսը<ref>''Отуотер М.'' Охотники за лавинами.- М.: Мир, 1972</ref>:
Տող 88.
 
=== Ձնասառցային ծածկույթի կայունության գնահատում ===
Քաղաքացիական ծառայությունների կարևոր խնդիրներից մեկը ձնահյուսերի տեղաշարժի առաջացման կանխատեսումն է: Նման կանխատեսումների համար բազմաթիվ մեթոդներ[[մեթոդ]]ներ են մշակվել, սակայն դրանցից ոչ մեկ չի կարելի բավարար վստահելի համարել բոլոր դեպքերի համար: Եղանակային պայմանների անկանխատեսելիությունը, տեղանքի ռելիեֆի յուրահատկությունը, լեռնային ռելիեֆի չափազանց անհամասեռությունը դժվարեցնում են ձնասառցային ծածկույթի կայունության կանխատեսման ունիվերսալ եղանակի մշակումը:
Սակայն կան մեթոդներ, որոնք իրենց լավ են դրսեվորել և կիրառվում են ամենուր: Մնում է միայն հաշվի առնել, որ առավել հաճախ գնահատման արդյունքները կարելի է կիրառել որոշակի տարածքի վրա և որոշակի ժամանակահատվածում: Փորձերի անցկացման վայրի բավականաչափ հեռավորությունը և ժամանակի մեջ ուշացումը կարող են արդյունքների համահարթեցման պատճառ հանդիսանալ:
 
Գնահատման ամանատարածված մեթոդների թվին կարելի է դասել այն մեթոդները, որոնք հիմնված են ձյան ծածկի շարժման, կազմակերպված դիտարկումների արդյունքների վերլուծության վրա: Տվյալ տեղանքում տեղադրված սարքավորումների համակարգը տեղեկություններ է տալիս ծածկույթի շարժման արագությունների մասին, որոնց հիմման վրա էլ կատարվում են եզրակացություններ: 12 սմ/օրում արագության կամ արագության կտրուկ աճի դեպքում կարելի է սպասել ձնահյուսի տեղաշարժ:
 
Ձնահյուսային ծառայությունների մասնագետ-փրկարարների կողմից կիրառվող կանխատեսման ևս մեկ տարածված մեթոդ է «CRYSTALL TEST»-ը: Այս մեթոդի էությունը՝ տվյալ տեղամասի սառույցի բյուրեղների և ստուգողական պատկերի համեմատությունն է: Եթե մասնագետը, տվյալ տեղանքից վերցրած ձյան շերտի մեջ հայտնաբերում է բյուրեղներ[[բյուրեղ]]ներ, որոնք վտանգավոր են (որնց կառուցվածքը կնպաստի շերտի տեղաշարժին), ուրեմն արվում է հետևություն, որ այդտեղ շատ հնարավոր է ձնահյուսի տեղաշարժ:
 
Կիրառվում է նաև «RUTSCHBLOCK» մեթոդը: Այն մշակվել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ Շվեյցարիայի[[Շվեյցարիա]]յի բանակում: Մեթոդի էությունը նրանում է, որ փորձն անցկացվում է այն տեղամասում, որտեղ կա ձնահյուսի տեղաշարժի վտանգ: Դրա համար ձյան շերտից հանվում է, որոշակի ձև ունեցող մի հատված և ուսումնասիրվում է այդ հատվածի կայունությունը: Սրա հիմման վրա էլ որոշվում է ձնահյուսի վտանգավորության աստիճանը:
 
=== Վարքի կանոններ՝ ձնահյուսում հայտնվելու դեպքում ===
 
Ձնահյուսում հայտնվելիս պետք է անմիջապես ազատվել ուսապարկից[[ուսապարկ]]ից (ծայրահեղ դեպքում կտրել ուսապարկի քողրը), դահուկներից, դահուկի փայտերից: Պետք է ձգտել ինչքան հնարավոր է երկար մնալ ձյան զանգվածի մակերեսին, իսկ սուզվելու դեպքում, լողալու ակտիվ շարժումներ կատարելով, փորձել դուրս գալ մակերես: Ձնահյուսի կանգ առնելուն պես, պետք է երեսի մոտ օդի պարկ բացել՝ շնչառության համար, եթե շատ խորը չի գտնվում տուժածը պետք է ձեռքը բարձրացնի ձյան մակերես, որպեսզի փրկարարների ուշադրությունը գրավի: Խորը լինելու դեպքում անհրաժեշտ է քիչ շարժվել, էներգիան խնայելու համար: Եթե գլուխը ձյան տակ չի, պետք է գոռալ, օգնություն կանչել, իսկ եթե ձյան ակ է հակառակը հակացուցված է նման բաները, որպեսզի ձյունը չներթափանցի շնչող օրգաններ: Բացի այդ, ըստ ձնահյուսերից փրկվածների և փրկողների ներկայացրածի ձյան տակից գոռոցները չեն լսում դրսում գտնվողները:
 
== Կործանարար ձնահյուսերի առաջացման կանխում ==
 
Բնակավայրերի, զբոսաշրջային շրջանների և տարբեր հաղորդակցման ուղիների համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման զգուշացմամբ զբաղվում են մասնագիտացված ծառայությունները: Մասնավորապես Ռուսաստանում[[Ռուսաստան]]ում, այդ հարցերով զբաղվում է հակաձնահյուսային ծառայությունը, որը մտնում է Ռուսհիդրոմետի կազմի մեջ: Մարդկանց համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման կանխարգելման համար իրականացվում են մի շարք ձնահյուսային անվտանգության մասնագիտացված միջոցառումներ, որոնք իր մեջ ներառում են հակաձնահյուսային պաշտպանության կանոների ակտիվ և պասիվ միջոցառումներ:
 
Հակաձնահյուսային պաշտպանության ակտիվ միջոցառումների շարքին է դասվում, երբ փորձում են արհեսատկանորեն միջամտել ձնահյուսաի տեղաշարժին, ինչը կմինիմալացնի հասցվող վնասը: Այս նպատակով վաղուց կիրառվում էին հրանոթային զինատեսակներ, ընդ որում կրակվում է և առկեր, և դատարկ կրակոցներ է արվում ուժեղ արձագանք ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին ձնահյուսի տեղաշարժի պատճառ է հանդիսանում: Հնուց օգտագործվող մեթոդներից է նաև, դահուկների միջոցով ձյան զանգվածների կտրումը, սակայն այս եղանակը լուրջ ունակություններ է պահանջում և վտանգավոր է: Ձնահյուսերի բացասական հետևանքների վերացման համար ավելի ժամանակակից մեթոդ է համարվում ակտիվ դինամիկական հակաձնահյուսային ներգործությունը, որն իրենից ներկայացնում է ձնահյուսային շրջաններում տեղադրվող հեռակառավարվող սարքավորում: Սրանով ներգործում են ձյան զանգվածի վրա, կամ սեղմված օդի կամ գազաօդային միացության պայթեցման միջոցով (ֆրանսիական Gazex համակարգ):
 
Հակաձնահյուսային պասիվ գործողություններին է դասվում ձնահյուսի տեղաշարժի արգելումը, կամ նրա ուղղության փոփոխությունը: Նման միջոցառումներից է հակաձնահյուսային արգելապատնեշների[[արգելապատնեշ]]ների, ամբարտակների[[ամբարտակ]]ների կառուցումը: Ավտոճանապարհների[[Ավտոճանապարհ]]ների և երկաթուղիների[[երկաթուղի]]ների հատվածներում սարքում են ձնահյուսերից պաշտպանման համար հատուկ սրահներ:
 
[[ԽՍՀՄ]]-ում առաջին ձնահյուսային կանխատեսման կայանը «Ապատիտը» կազմակերպվել, նախաձեռնվել է 1936-1937 թվականների ձմռանը Խիբինախում: Սա եղավ այն բանից հետո, երբ [[1935]] թվականի դեկտեմբերի 5-ին ձնահյուսերից զոհվեցին 88 մարդ: 1950-ական թվականներից սկսած ձնահյուսերի կանխատեսմամբ սկսեցին զբաղվել հատուկ ստեղծվող ձնահյուսային կայանները: Սկզբնական շրջանում ստեղծվել են [[Միջին ԱսիայումԱսիա]]յում (Դուկանտ 1958 թվականից, Նաուգարզան 1959 թվականից, Կիզիլչա 1961 թվականից): [[1970]]-ականներից նման կայաններ առաջացան նաև Կարպատներում, իսկ 1980 ականներին ԽՍՀՄ-ի պետհիդրոմետի կազմում կային արդեն 50 կայաններ:
 
== Ձնահյուսերի ուսումնասիրություն և հետազոտություն ==
 
Շվեյցարիայում գործում է ձյան և ձնահյուսերի հետազոտության Շվեյցարական ֆեդերալ ինստիտուտը (WSL Institute for Snow and Avalanche Research SLF): Ֆրանսիայում[[Ֆրանսիա]]յում գործում է ձյան և ձնահյուսերի հետազոտության Ազգային ասոցիացիյա (Association Nationale pour l’Étude de la Neige et des Avalanches): [[ԱՄՆ]]-ում գործում է Ամերիկյան ձնահյուսային ասոցիացիա (American Avalanche Association), իսկ Իտալիայում[[Իտալիա]]յում Իտալիայի ձնահյուսային ծառայություն (Servizio Valanche Italiano):
 
== Ձնահյուսային պիտույքներ ==
 
Ձնահյուսային պիտույքներն են՝ ձնահյուսային բահերը, ձնահյուսային սենսորները, ձնահյուսային զոնդերը, ձնահյուսային ուսապարկերը:
 
== Ձնահյուսերից զոհված կամ այնտեղ հայտնված մարդիկ ==
 
Ստորև հիշատակված են այն մարդիկ (խմբեր), ովքեր զոհվել են ձնահյուսերի հետևանքով կամ հայտնվելով ձնահյուսի տակ փրկվել են, նաև նրանք ովքեր ենթադրվում է, որ զոհվել են ձնահյուսում հայտնվելու հետևանքով: Տրվում է ձնահյուսի տեղաշարժի տեղն ու ժամանակը:
 
* [[Բոզոն Շարլ]] — 1964 թվական հուլիսի 7, Մոնբլան: Զոհվել է:
* [[Մեչիսլավ Կարլովիչ]] — 1909 թվական փետրվարի 8, Տատրի: Զոհվել է:
* [[Մորո Սիմոնե]] — 1997 թվական, Աննապուրնա: Փրկվել է, սակայն նրա ուղեկցորդները չեն գտնվել, հավանաբար զոհվել են:
* [[Նակայամա Մասատոսի]] — 1971 թվական, Ճապոնական Ալպեր: Փրկվել է:
 
=== Ձնահյուսերից տուժած բնակավայրեր ===
 
* [[Վենգեն]] — 1770 թվական, զոհվել է 8 մարդ:
* [[Ֆլատեյրի]] — 1995 թվականի հոկտեմբեր, 20 մարդ:
* [[Գալտյուր]] — 1999 թվականի փետրվարի 23, 30 մարդ:
* [[Դարվազ]], [[Աֆղանստան]] — 2012 թվականի մարտ, 100-ից ոչ քիչ մարդ:
* Հոկտեմբերյան ([[Սախալին]]ի շրջան) — 1945 թվական, 130 մարդ:
 
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձնահյուս» էջից