«Գուելի զբոսայգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ քննակումը փակված է
Տող 59.
«Հարյուր սյուներով դահլիճ»-ն իրականում պարունակում է 86 դորիական սյուներ և ունի լավ ձայնալսելիություն (ակուստիկա), ինչը հաճախ օգտագործում են տեղացի երաժիշտները:Նրա տարօրինակ ձև ունեցող առաստաղը զարդարված է խճանկարով և զբոսայգու նստարանի նույն կերամիկական երեսպատմամբ կեղծ ամրոցով (կողպեքով): Զբոսայգում գլխավոր հրապարակից և նրա շուրջը ձգված է հետիոտն ճանապարհների ու արահետների ցանցը, որը տանում է դեպի տեղի քարերով Գաուդիի կառուցած զբոսանքի ալեաները և իր արտասովոր տեսքի համար ստացել է «Թռչնաբույն» անվանումը:
 
Զբոսայգու տարածքում է գտնվում [[Գաուդիի տուն-թանգարան|Գաուդիի տուն-թանգարանը]]: Այն [[1963]] թվականին բացվել է նրա նախկին առանձնատանը ճարտարապետի ընկերների կազմակերպության կողմից և ունի Գաուդիի ստեղծած կահույքի օրինակներ, [[Բալիոյի տուն|Բալիոյի տան]], [[Միլայի տուն|Միլայի տան]] կահույք:
 
[[1962]] թվականին գուելի զբոսայգու ճարտարապետական ամբողջությունը հայտարարվեց Բարսելոնայի Գեղարվեստական հուշարձան, [[1969]] թվականին՝ ազգային նշանակության հուշարձան, իսկ [[1984]] թվականին Գուելի զբոսայգին Անտոնիո Գաուդիի այլ ստեղծագործությունների հետ միասին մտավ [[ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցուցակի մեջ: