«Երանոսի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը '{{unreferenced}} '''Երանոսի լեռնաշղթան''' գտնվում է ՀՀ Արարատի մարզի հյուսիսային հատվածում: {{ա...'-ով
No edit summary
(Փոխվում է էջը '{{unreferenced}} '''Երանոսի լեռնաշղթան''' գտնվում է ՀՀ Արարատի մարզի հյուսիսային հատվածում: {{ա...'-ով)
{{unreferenced}}
 
'''Երանոսի լեռնաշղթան''' գտնվում է [[ՀՀ]] [[Արարատի մարզ]]ի հյուսիսային հատվածում:
'''Երանոսի լեռնաշղթան''' գտնվում է [[ՀՀ]] [[Արարատի մարզ]]ի հյուսիսային հատվածում [[Ազատ]] գետի ձախ ափի երկայնքով: Լեռնաշղթան կազմված է երկու` իրար զուգահեռ լեռնաշարերից, որոնցից հարավ-արևմտյանն ավելի կարճ է ու ցածր, իսկ հյուսիսայինը ավելի երկար ու բարձր: Հարավ-արևմտյան շարը սկսվում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտուց, ձգվում հյուսիս-արևելք-արևելք ու ձուլվում հյուսիս-արևելյան լեռնաշարի կենտրոնական հատվածին: Հյուսիս-արևելյան լեռնաշարը սկսվում է Ազատի հովտից` Ազատի ջրամբարի շրջանից, ձգվում հյուսիս-արևելք-արևելք, կենտրոնական հատվածում խիստ լայնանում` այդ ընթացքում ուղղությունը փոխելով դեպի արևելք, ու այնուհետև շարժվում հարավ-արևելյան ուղղությամբ ` ձուլվելով հարակից [[Երախի լեռնաշղթա|Երախի]] ու [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] լեռնաշղթաներին: Սակայն ի տարբերություն վերջինի ունի ծալքաբեկորային ծագում: Լեռնաշղթայի բարձր գագաթներից է [[Երանոս]]ը, որը ըստ տարբեր աղբյուրների ունի 1824մ բարձրություն և գտնվում է հյուսիս-արևելյան լեռնաշարի ծայր արևմուտքում կամ ունի 1939մ բարձրություն և գտնվում է նույն լեռնաշարի կենտրոնական հատվածից մի փոքր արևելք: Լեռնագագաթներից առաջինը ունի իրար շատ մոտ գտնվող երկու կատարներ, որոնցից 600-650 մ բարձրությամբ զառիթափ քարափ է իջնում մինչև Ազատ գետը ու արտակարգ տեսարան է բացվում արևմուտքից: Երանոսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը շատ ժայռոտ են լերկ ու զառիթափ ` 30-45 աստիճան անկյունով սրընթաց իջնելով դեպի Ազատ գետը: Հարավային լանջերն ավելի մեղմաթեք են, մասնատված բազմաթիվ հեղեղատար ձորակներով ու իջնում են դեպի Չորասու հեղեղատը: Գագաթային հատվածը ընդհանուր առմամբ նեղլիկ է, սակայն կենտրոնական հատվածում այն տարօրինակ կերպով լայնացած է: Կլիման ցամաքային է, չոր, տեղումները` քիչ: Լանջերը որոշ հատվածներում ծածկված են գիհու նոսրանտառներով, իսկ հիմնական լանդշաֆտները կիսաանապատայինն ու չոր լեռնատափաստանայինն են: Լեռնաշղթայի մի մասի վրա տարածվում է [[«Խոսրովի անտառ»]] պետական արգելոցը: Առհասարակ շատ փոփոխական, հակասական ու արտակարգ գեղեցիկ է Երանոսի լեռնաշղթան:
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի լեռներ]]