«Սողանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:LS-usgs.gif|upright=2|thumb|[[Սան Մատեո]]յի սողանքի համակարգչային սիմուլյացիան, [[Կալիֆորնիա]], [[ԱՄՆ]], [[1997]] թ [[հունվար]]]]
'''Սողանքներ''', ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով [[ապար]]ների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, [[ստորերկրյա ջրեր]]ի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
 
== Խոշոր սողանքներ ==
[[Հայաստան]]ի տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի ([[Դիլիջան]], [[Իջևան]], [[Կապան]], [[Վանաձոր]] և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ [[Ախուրյան գետ|ԱխուրյանԱխուրյանի]]ի հովտում ([[Գյումրի|Գյումրուց]] հյուսիս-արևմուտք), [[Դեբեդ (Լոռու մարզ)|ԴեբեդԴեբեդի]]ի, [[Աղստև (գետ)|ԱղստևԱղստևի]]ի, [[Վեդի (գետ)|ՎեդիՎեդիի]]ի, [[Գետիկ (գետ)|ԳետիկԳետիկի]]ի, [[Որոտան]]ի ավազաններում, [[Նուբարաշենի սարավանդ|Նուբարաշենի]], [[Ջերմուկի սարավանդ]]ներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին ([[Մակարավանք]], [[Գոշավանք]], [[Ջուխտակվանք]] և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ [[Մարմաշեն]] ([[Շիրակի մարզ]]), [[Մարտիրոս (գյուղ)|Մարտիրոս]] ([[Վայոց ձորի մարզ]]) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է [[Դիլիջան]]ում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։
 
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։
Տող 9.
== Սողանքային բլոկներ ==
[[Պատկեր:Kihotown Sehara Miepref No,3.jpg|thumb|[[Ճապոնիա]]յի [[Կիհո]] գյուղի մոտ գտնվող լեռներից մեկի սողանքը]]
[[ՀՀ]]-ում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր [[ապար]]ների խոշոր հատվածներ են ([[Իջևանի լեռներ|Իջևանի լեռնաշղթալեռնաշղթայում]]յում, Որոտանի կիրճում և այլն)։ Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային սողանքներ, և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային սողանքներ, որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գյուղեր)։
 
== Սողանքային շարժընթացներ ==
Տող 16.
Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։
 
Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ։ [[Ողջաբերդ]]ի (Կոտայքի մարզ), [[Վեդի (քաղաք)|ՎեդիՎեդիի]]ի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։
 
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ։